o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽԱՉԱՏՈւՐ ՍՈւՔԻԱՍՅԱՆԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ

21.08.2019 14:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԽԱՉԱՏՈւՐ ՍՈւՔԻԱՍՅԱՆԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ

Քիչ առաջ Ռոսիա տոնավաճառի հարևանությամբ մեկնարկել է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաքը։

Ես և ընկերներս ևս միանում ենք ստորագրահավաքին։ Սակայն քիչ առաջ եղավ այն, ինչը, ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Հայաստանում բան չի փոխվել։

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին

Ուրեմն, ընկերներիցս մեկը գնացել է Ռոսիայի մոտ տեղակայված սեղանի մոտ ստորագրելու, այդ ընթացքում Խաչատուր Սուքիասյանի /Գրզոյի/ թիկնազորը պահանջել է, որ տեղափոխեն ստորագրահավաքի համար նախատեսված սեղանը՝ նշելով, որ դա մասնավոր տարածք է ու թույլ չի տվել, որ այդ հատվածում շարունակվի ստորագրահավաքը։ Արձանագրենք, որ Խաչատուր Սուքիասյանի ախռանան խոչընդոտել է ստորագրահավաքի ընթացքը և մարդիկ ստիպված տեղափոխվել են այլ վայր։

Այս մեթոդները հատուկ էին նախկիններին։ Բայց փաստորեն այսօր էլ բան չի փոխվել։ Հայաստանում շարունակվում է «էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքի կիրառումը։

Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից բոլորին կոչ եմ անում մոտենալ Ռոսիա և ստորագրել հանուն այն Հայաստանի, որտեղ լինելու են միայն առողջ ու գեղեցիկ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ։

#ՈչՍտամբուլյանԿոնվենցիային #ՉիՎավերացվելու

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА