o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի

12.08.2019 19:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի

Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Քադիրովը Սիրիայից ահաբեկիչների համար տեղեր է խոստացել գերեզմանոցում

Վերջինիս խոսքով՝ օգոստոսի 15-ից սկսած թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և սահմանի մոտ ունի ընդամենը 13 կմ լայնություն:

Ըստ Քեսքինի՝ արդեն ավարտվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալության հետ տարված աշխատանքները՝ ուղղված օդային միջանցքի բացմանը դեպի Նախիջևան ուղիղ թռիչքների համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА