o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուռուցքաբան- պրոֆեսորը նշել է քաղցկեղի յոթ ախտանիշներ

11.08.2019 15:23 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ուռուցքաբան- պրոֆեսորը նշել է քաղցկեղի յոթ ախտանիշներ

Մի փոքր կասկածի դեպքում իսկ պետք է դիմել մասնագետի. ավելի լավ է, որ ուռուցքը չհայտնաբերվի, քան բաց թողնվի պահը:

Ռոգաչովի անվան գիտական կենտրոնի կլինիկական ուռուցքաբանության ուռուցքաբան Սերգեյ Աբաշինը բարձրաձայնել է հիմնական ախտանիշները, որոնք կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին: Պրոֆեսորի խոսքերով՝ շատ կարևոր է հասկանալ, որ քաղցկեղը դադարել է դառնալ մահացու հիվանդություն. բժիշկները սովորել են բուժել այն: Բայց հաջողության հավանականությունը շատ ավելի մեծ է, եթե հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլերում:

Գիտնականները հայտնել են, թե որ սննդակարգն է դանդաղեցնում քաղցկեղի զարգացումը

«Որպես առաջնային տագնապ բժիշկների և յուրաքանչյուր մարդու համար պետք է լինի ընդամենը յոթ ախտանիշ, որոնք պետք է հիշել», - ասել է Աբաշինը «Профиль» ամսագրին տված հարցազրույցում:

1. Ցանկացած արտասովոր արյունահոսություն կամ արտադրություն:

2. Կաթնագեղձերում կամ մարմնի ցանկացած մասում հաստացումը կամ խտացումը:

3. Ցանկացած երկարատև չսպիացող խոց:

4. Աղիների և (կամ) միզապարկի դատարկման խանգարումներ:

5. Ձայնի խռպոտություն և / կամ երկարատև հազ.

6. Մարսողական խանգարումներ կլման դժվարություն :

7. Խալերի կամ գորտնուկների ցանկացած նկատելի փոփոխություն:

Փորձագետը նախազգուշացնում է. նույնիսկ մի փոքր կասկածելու դեպքում անհրաժեշտ է ստուգվել օնկոլոգիայի համար: Ավելի լավ է ուռուցքը չհայտնաբերվի, քան բաց թողնվի, ասել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА