o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք չունենք վարչապետ, ունենք դիկտատորության գնացող քաղաքական գործիչ». Շարմազանով

26.07.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մենք չունենք վարչապետ, ունենք դիկտատորության գնացող քաղաքական գործիչ». Շարմազանով

Արդեն 9-րդ օրն է, ինչ Հյուսիսային պողոտայում եւ Ազգային ժողովի դիմաց Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կողմից անժամկետ ստորագրահավաք է ընթանում` ընդդեմ Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի վավերացման: Երեկ ստորագրահավաքին միացան նաեւ ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ ՀՀԿ խորհրդի անդամներ: «Իրավունքի» հետ զրույցում Էդ. Շարմազանովը նախ շեշտեց, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է եւ չի կարող կողմ լինել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

Լևոն-Տեր Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հերթական բեմադրությունն են ծրագրում

«ՓԱՇԻՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ ԻԶՄԵՐ ՉՈՒՆԻ, ԵՎ ԻՐԵՆԻՑ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ»

Պարոն Շարմազանով, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ ՀՀԿ-ն ունի՞ միասնական դիրքորոշում:

Եթե մենք կողմ լինեինք, մեր իշխանության օրոք վավերացման հարցը կբերեինք Ազգային ժողով: Բնականաբար, դեմ ենք, սա դեմ է մեր ազգային արժեքներին, այդ կոնվենցիայում կան դրույթներ, որոնք մտահոգիչ են: Ես առաջիններից եմ եղել, որ կոչ եմ արել քաղաքացիներին օրինականության սահմաններում պայքարել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս խայտառակ խնդիրը չբերի ու չհասցնի վավերացման: Ինչո՞ւ այս մտահոգությունն առաջացավ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշ ներկայացուցիչներ սկսեցին գովաբանել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ասացին, թե սա շատ կարեւոր քայլ է, դեմ է բռնությանը: Մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք եւ« բնականաբար, բոլորս` տղամարդ թե կին, մեծ թե փոքր, պապիկ թե թոռնիկ, դեմ ենք բռնություններին, այն բոլորս էլ դատապարտում ենք: Բայց ՀՀ գործող քրեական օրենսգիրքը լրիվ հնարավորություն է տալիս բռնության ցանկացած դեպք դատապարտել եւ քրեականացնել: Ինչ վերաբերում է այս կոնվենցիային, սրա խնդիրը ոչ հայկական, ոչ քրիստոնեական, ոչ ավանդական արժեքների ներմուծումն է հանրապետություն, ինչը շատ վտանգավոր է: Ի՞նչ է նշանակում` սոցիալական սեռ որոշելը եւ այլն, սա խայտառակություն է, անընդունելի է: Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, նախեւառաջ` պառլամենտում գործող մեր ընկերներին` բոլոր 131 պատգամավորներին` անուն առ անուն մինչեւ օգոստոսի 1-ը հայտարարել` իրենք կո՞ղմ են« թե` դեմ, որովհետեւ այս խնդիրը խորհրդարանում պետք է լուծվի: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նաեւ պետք է իր պաշտոնական դիրքորոշումը հայտնի` կո՞ղմ է, թե` դեմ, եւ ինքը պատրաստվո՞ւմ է ԱԺ բերել այս հարցը, թե` ոչ: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչն իզմեր չունի, եւ իրենից ամեն ինչ կարելի է սպասել, մենք պետք է հասարակությամբ կանխարգելենք, որպեսզի այս հարցն ԱԺ օրակարգ չմտնի:

Այսօր Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այլևս մարդիկ չեն ասելու՝ «լավ, արի ընտրենք». Միքայել Գրիգորյան

«Ո՛Չ ԱՍԵՆՔ ՀՀ-ՈՒՄ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ»

Մինչեւ ԱԺ օրակարգ մտնելը, վերոնշյալ կոնվենցիայի վերաբերյալ նախ պետք է եզրակացություն ներկայացնի նաեւ Սահմանադրական դատարանը: Վերջին շրջանում ՍԴ-ի դեմ առկա ճնշումները, վարչապետի վերջին հարցազրույցում տրված գնահատականները արդյոք կարող են կապ ունենալ այս կոնվենցիայի հետ:

Մենք չունենք վարչապետ, ունենք դիկտատորության գնացող քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյան, որն ուզում է իշխանության երեք ճյուղերը կենտրոնացնել իր ձեռքում: Նրան հաջողվեց գործադիրը կենտրոնացնել իր ձեռքում, հաջողվեց նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի բռնի ցրումով օրենսդիր մարմինը կենտրոնացնել իր ձեռքում: Իսկ այսօր ամբողջական իշխանությունը կուլ տալու գործընթացի համար իրեն խանգարում է միայն Սահմանադրական դատարանը: Բոլորը պետք է գիտակցեն, որ ՍԴ-ն ժողովրդավարության, բազմակարծության վերջին բաստիոնն է, եւ խնդիրը Հրայր Թովմասյան անձի մեջ չէ, այլ պետական սահմանադրական ինստիտուտի մեջ է: Այնպես որ, ասել եւ ասում ենք, որ բոլոր օրինական մեթոդներն, առանց բացառության, օգտագործելու ենք: Այստեղ կարեւոր չէ` դու հանրապետական ես, դաշնակցական, թե այլ կուսակցության անդամ, Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացման գործընթացը լակմուսի թուղթ է լինելու 131 պատգամավորից յուրաքանչյուրի համար: Սա իշխանության հարց չէ, կուսակցական հարց չէ, այլ գլոբալ հարց է, եւ ով ստորագրի, ով կողմ քվեարկի խորհրդարանում այդ կոնվենցիային, պապենական լինելու է հայկական, ավանդական արժեքների թշնամին: Պապենական պետք է իմանան, որ այս մարդիկ արել են ամեն ինչ, որպեսզի պղծության ու գոմիկության, տրանսգենդերության քարոզը ՀՀ-ում զարգանա: Հույս ունեմ, որ ԱԺ-ում քաղաքական սառնասրտությունը եւ ազգային գաղափարախոսությունը կհաղթի: Յուրաքանչյուր մտահոգ քաղաքացի, ով մտահոգած է, որ այս մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում ավանդական արժեքները նահանջ են ապրում, եւ նոր իշխանությունները կա՛մ ակտիվ քարոզով, կա՛մ շատ դեպքերում հանցագործ լռությամբ օժանդակում են այդ քարոզի զարգացմանը, պետք է գան եւ իրենց «ՈՉ»-ը ասեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, «ՈՉ» ասեն Սահմանադրական դատարանի նկատմամբ բռնաճնշումներին եւ ՀՀ-ում մեկ մարդու անօրինականության հաստատմանը:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

«ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԻՋԵՎԱՆՈՒՄ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՒՅՆՆ ԱՐԵԼ Է 2008-ԻՆ, 2018-ԻՆ»

Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը համեմատական էր անցկացնում Ռոբերտ Քոչարյանի հետ եւ սպառնում, թե ինքն էլ իրավունք ունի տանկերի թրթուրների տակ ճզմվելու յուրաքանչյուր ընդդիմադիր դրսեւորում: Լինելով ընդդիմության ներկայացուցիչ` այս առումով ի՞նչ մտահոգություններ ունեք:

ՀՀ-ում որեւէ մեկի մտքով չի կարող անցնել, որ Երեւանում կամ որեւէ բնակավայրում ժողովրդի վրա տանկ կարող է հանել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, նախ նա տանկ չի հանել ժողովրդի վրա: Իսկ այն, ինչ որ տեղի ունեցավ Իջեւանում, Նիկոլ Փաշինյանը նույնն արել է 2008-ին մարտի 1-ին, 2018-ի ապրիլին: Նիկոլ Փաշինյանն է Բաղրամյան փողոցը փակել, նա է պաշարել Ազգային ժողովը, հիմա ժողովրդից ի՞նչ է ուզում: Այսինքն` ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզի՞ն: Պաշտոնապես հայտարարում եմ` անկախ իր պաշտոնից, ծագումից, զբաղեցրած դերից ու դիրքից, անցյալից, ներկայից ու մշուշոտ ապագայից, նա, ում մտքով կանցնի ՀՀ-ում ներքին թշնամանք մտցնել, սեւեր-սպիտակների բաժանել, էլ չեմ ասում տանկեր մտցնել, անթույլատրելի է: ՀՀ-ում պետք է լինի միասնություն, պետք է բոլորս համախմբվենք` հանուն մեր ազգային գաղափարախոսության եւ ընդդեմ պանթուրքիզմի: Այսօր Ադրբեջանը եւ Թուրքիան միավորվում են, եւ մենք պարտավոր ենք միավորվել հանուն ազգային համերաշխության: Մենք որեւէ մեկի դեմ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի, չենք պայքարելու: Մեր պայքարը ընդդեմ չէ, մեր պայքարը հանուն է: Հանուն Հայաստանի Հանրապետության, ազգային, քրիստոնեական արժեքների է: Մենք թշնամանք չենք քարոզում, չենք ասում` «սեր եւ համերաշխություն» եւ փոխարենը ատելություն քարոզում: Ավելին` Նիկոլն իմ հակառակորդը չէ, իմ թշնամին չէ, ես խնդիր ունեմ իր իրականացրած քաղաքականության, իր գործողությունների հետ, որը ոչ միայն չեմ ողջունում, այլեւ դատապարտում եմ:

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

Գուցե, այս գործողությունների, նույն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար կա նաեւ ճնշում դրսի՞ց:

Ակնհայտ է, որ դրսից կա ճնշում, բայց մենք էլ պետք է այնքան ուժեղ, խելամիտ, սառնասիրտ լինենք, որ իմանանք, որ սա ընդդեմ է մեր ազգային արժեքներին: Մեր երկիրը մենք ենք շենացնելու, մենք ենք պայքարելու: Այսօր ՀՀ-ի համար թե՛ հոգեւոր, թե՛ ազգային, թե՛ ռազմական անվտանգության առումով դժվար ժամանակներ են, եւ առաջինը սա պետք է հասկանա այսօրվա իշխանությունը` Փաշինյանի գլխավորությամբ: Եթե որեւէ մեկի մտքով անցնում է այս կոնվենցիան վավերացնել, ուրեմն` սա դավադիր քայլ է: Եթե դավադիր ուժեր են փնտրում, ապա սա հենց դավադիր քայլ է ՀՀ-ի դեմ: Հույս ունեմ, որ խորհրդարանում գործող երեք քաղաքական ուժերը այնքան խոհեմություն կունենան, որ դեմ հանդես կգան այս կոնվենցիային, եւ նույնիսկ կառավարությունը չի բերի այս կոնվենցիան հրապարակ:

Նիկոլն անառակ որդու տիպար է. Կարեն Վրթանեսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА