o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իջևանցիները փորձել են կոտրել Փաշինյանի արձանը

18.07.2019 15:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իջևանցիները փորձել են կոտրել Փաշինյանի արձանը

Իջևանում շարունակվում է պահպանվել լարված իրավիճակը։ Երեկ ուշ երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ապօրինի ծառահատումներով զբաղվող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս  փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ըստ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ 12 ոստիկան է վիրավորվել է, 2՝ քաղաքացի:

Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյի հավիտյան. Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ

Իջևանում բողոքի ակցիա իրականացնողները դժգոհ են կառավարության  գործունեությունից, և պահանջում էին, որ իրենց հնարավորություն տրվի անտառահատումներով ընտանիք պահել։ Հանրահավաքի ընթացքում էլ մեղադրանքներ հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Բողոքի ակցիայի մասնակցիների դժգոհությունը այնքան մեծ է եղել, որ երեկ կեսգիշերին տասնյակից ավել քաղաքացիներ փորձել են կոտրել Իջևան քաղաքի մուտքի մոտ տեղադրված վարչապետ Փաշինյանի արձանը, սակայն ոստիկանները միջամտել են և խափանել պլանը:

Politik.am

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА