o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՆԴՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ «ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐ» ՄՏՑՆԵԼ ԱՐՑԱԽ»

12.07.2019 20:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՆԴՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ «ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐ» ՄՏՑՆԵԼ ԱՐՑԱԽ»

Միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է անդրկովկասյան տարածաշրջանին եւ Իրանին , որտեղ տեւական ժամանակ է, ինչ չեն հանդարտվում լարվածության օջախները` գերտերությունների մասնակցությամբ` Վրաստան-Ռուսաստան, Իրան-ԱՄՆ: Հետընտրական Հայաստանում եւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը նույնպես շարունակում է մնալ անկայուն: Այս գործընթացների վերաբերյալ մեկնաբանությունների համար դիմեցինք ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻՆ:

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՆԵԼ

- Պրն Լեպեխին, համամի՞տ եք որոշ փորձագետների կարծիքի հետ, որ Վրաստանում ներքին լարվածությունը առաջին հերթին ներքին գզվռտտոցի եւ իշխանության համար պայքար է , թե՞ այս շարժումը վերահսկվում է արտաքին ուժերի կողմից` որոշակի նպատակների հասնելու համար: Կարելի՞ է զուգահեռներ տանել Հայաստանում մեկ տարվա վաղեմության հեղափոխական իրադարձությունների հետ:

Ռուսաստանում քիչ մարդիկ կան, ովքեր կասկածում են, որ Վրաստանում տեղի ունեցածը (Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի օգտագործումը երկրում լարվածություն ստեղծելու համար), խիստ նախանշված գործողությունների արդյունքն է, որի հիմնական նպատակն է տապալել Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը կամ նրան ամբողջովին հնազանդեցնել որոշակի արեւմտյան կառույցներին: Հայաստանի` անցյալ տարվա գարուն-ամառվա իրադարձությունների հետ զուգադրությունը ամբողջական չէ, քանի որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը փողոց հանած ժողովրդին գլխավորեց ոչ հակառուսական կարգախոսների ներքո, բայց մնացածում Վրաստանում օգտագործվել է նույն սխեման` արմատական ընդդիմության եւ ծայրահեղ երիտասարդության ակտիվացումը` հասցնելով նրանց իշխանությունների հետ առճակատման սահմանին: Արդյունքում, ինչպես Հայաստանում (եւ մինչ այդ Ուկրաինայում), վրացական իշխանությունները կանգնած են եռընտրանքի առջեւ. կամ խիստ խեղդել ընդդիմությանը, կամ հրաժարական տալ, կամ համաձայնել բողոքի ակցիաների կազմակերպիչ-խաղավարների պայմանների հետ: Այլ ճանապարհ չկա: Ակնհայտ է, որ Գաբունիայից եւ Սահակաշվիլու ու Սորոսի մի քանի այլ արմատական կամակատարներից Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ստվերային կազմակերպիչները (արեւմտյան տարբեր ուժերի աջակցությամբ) պատրաստում են «վրացական Փաշինյան»: Ակնհայտ է նաեւ, որ մի կողմից Վրաստանում տեղի ունեցողը տվյալ երկրի քաղաքական ուժերի միջեւ ներքին գզվռտոցներ են (Ռուսաստանը ոչ մի կապ չունի դրա հետ), մյուս կողմից` այդ ուժերը հմտորեն շահարկվում են հայտնի աշխարհաքաղաքական խաղացողների կողմից, որոնց նիզակներն ուղղված են Ռուսաստանի եւ Իրանի դեմ: Այս խաղացողները անցյալ տարվա ընթացքում մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի նույն Հայաստանը դառնա հարթակ Ռուսաստանի եւ Իրանի վրա հարձակման համար, սակայն Հայաստանի նոր ղեկավարությունը մինչ օրս հաջողությամբ պահպանել է Ռուսաստանի եւ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները, ինչի պատճառով արեւմտյան հատուկ գործակալությունները իրենց հայացքն են ուղղել դեպի Վրաստան:

«Կեցցե՛ն հայերը․ նրանք հետևողականորեն ստիպում են հարգել իրենց ու իրենց պատմությունը». Վլադիմիր Սոլովյով

Որքանո՞վ է իրատեսական Վրաստանից հակառուսական շարժումների արտահանումը Հայաստան` հաշվի առնելով որոշ քաղաքական ուժերի հայտարարությունները ՌԴ դեսպանին պերսոնա նոն գրատա հայտարարելու շարժում սկսելու մտադրության վերաբերյալ` վերջինիս` Քոչարյանի հետ հանդիպման կապակցությամբ:

Վրաստանի փոխակերպումը արեւմտյան քաղաքական գործիչների եւ հատուկ ծառայությունների համար լիովին հավատարիմ պետությանը թույլ կտա վերջինիս օգտագործել այդ երկիրը որպես Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ճնշման գործիք, եւ միեւնույն ժամանակ մինչեւ վերջ ճնշել Հայաստանին, որի ղեկավարությունը ձգտում է պահպանել ազդեցությունը Արցախի վրա: Կարծում եմ, որ Վրաստանի քանդումը թույլ կտա Արեւմուտքին ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա եւ «խաղաղապահ ուժեր» մտցնել Արցախ, որից հետո ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա (պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը եւ, հետեւաբար, Թուրքմենստանից եւ Բաքվից կասպիական նավթն ու խողովակաշարը կդառնան Հայաստանի եւ Վրաստանի վերջին իրադարձությունների կազմակերպիչների համար գլխավոր մրցանակը): Հենց այսպիսի համատեքստում պետք է դիտարկել Հայաստանի վերջին իրադարձությունները, մասնավորապես` Հայաստանի եւ ՌԴ ղեկավարության միջեւ հարաբերությունները սրելու փորձը ՌԴ դեսպանի` Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման կապակցությամբ:

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ձեր կարծիքով` Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդո՞ւմ է, եւ արդյո՞ք դա նրա ռուսամետ դիրքորոշման հետեւանք չէ:

Արեւմուտքին պետք է հեռացնել Քոչարյանին հայկական քաղաքականությունից ոչ այնքան այն պատճառով, որ նա ռուսամետ է, այլ` քանի որ նա միակ խոշոր քաղաքական գործիչն է, որը կարող է անկախ գործել, ավելին` նա փաստացի գլխավորում է «ղարաբաղյան կլանը»: Արեւմուտքին (առաջատար էներգետիկ անդրազգային կորպորացիաներին) հարկավոր է հասնել Ադրբեջանին, իսկ Ղարաբաղի վերահսկողությունը թույլ կտա Բաքվի վրա ճնշման լծակներ ձեռք բերել:

ՊՈՒՏԻՆ. ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԹՐԱՄՓԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ պատգամավորի վարկածը այն մասին, որ Ռուսաստանի` ԵԽԽՎ վերադարձի դեմ քվեարկությունը տեխնիկական խնդիր էր, իսկ այլ պատգամավորի չքվեարկելը ոչ մի կերպ չմեկնաբանվեց:

Ներկա պայմաններում Հայաստանի ղեկավարությունը ստիպված է մանեւրել: Ի տարբերություն Սարգսյանի, որն իր արտաքին քաղաքականությունը վարելիս բացարձակապես ազատ էր` Ռուսաստանի հովանու տակ, ՀՀ ներկայիս ղեկավարությունը պատանդ է այն ուժերին, որոնք նրանց իշխանություն են բերել: Դրա համար էլ ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցիչները սրտով չեն քվեարկում, այլ բոլորովին այլ տեղով` մանեւրվում են:

ԱՇԽԱՐՀՆ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՓՈԽՎՈՒՄ Է, ԻՍԿ ՄԵԶ ՄՈՏ ԴԵՌ ՈՒԼՏՐԱԼԻԲԵՐԱԼԻԶՄ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Իրանական գործոնը որքանո՞վ է ազդում Անդրկովկասի իրավիճակի վրա:

Այսօր Իրանը դառնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության նկրտումների հիմնական առարկան: Ամերիկյան դեմոկրատներին պետք է Իրանի հետ պատերազմը եւ Թրամփի պարտությունն այդ պատերազմում` 2020թ. հերթական նախագահական ընտրությունների նախօրեին, իսկ Թրամփին պետք է Իրանի հետ պատերազմի իմիտացիա եւ հաղթանակի իմիտացիա` նույնպես ընտրությունների նախօրեին: Այս իմաստով բոլոր ուժերը, ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում, ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում շահագրգռված են, որպեսզի թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը դառնան Արեւմուտքի դիրքերի ամրապնդման հարթակներ Իրանի հետ սահմանին:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԵՌ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ, ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА