o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՎԱՐԱՐ ԱՐԴՅՈՒՆՔ, ԲԱՅՑ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ

02.07.2019 22:00 ՍՊՈՐՏ
ԲԱՎԱՐԱՐ ԱՐԴՅՈՒՆՔ, ԲԱՅՑ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեցին Եվրոպական երկրորդ խաղերը, որին մասնակցում էին ավելի քան 4000 մարզիկ 50 տարբեր երկրներից: 15 օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերում խաղարկվեց մեդալների 200 հավաքածու: Հայաստանն այս խաղերում ներկայացնում էր 37 մարզիկ 9 մարզաձեւում: Մեր մարզիկները մրցահարթակից վերադարձան 5 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով:

Երիտասարդական ԱԱ․ Սահակ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Ինչպես եւ կանխատեսում էինք, մեդալների մեծամասնությունն ապահովեցին ըմբիշներն ու բռնցքամարտիկները: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն (97 կգ) իրեն հավասարը չուներ Եվրոպական խաղերում: Օլիմպիական չեմպիոնը եզրափակչում գոտեմարտեց Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Գրաբովիկի հետ ու առավելության հասավ 5:0 հաշվով: Վնասվածքի ապաքինումից հետո սա Ալեքսանյանի առաջին խոշոր մրցաշարն էրՄեր մյուս ոսկե մեդալակիրը, դարձյալ բավականին սպասելի, դարձավ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ 64 կգ քաշային կարգի եզրափակչում առավելության հասնելով ֆրանսիացի Սոֆիան Ումիհանի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը դարձել էր Եվրոպայի չեմպիոն նաեւ 2017 թվականին: Մինչեւ 49 կգ քաշայինների եզրափակչում էլ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը հանդիպեց վրացի Սակհիլ Ալախվերդովի հետ ու հաղթանակի հասավ 4:1 հաշվով՝ դառնալով Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիրԱռավել ոգեւորիչ էր ոսկե մեդալը սպորտային մարմնամարզությունում, հաշվի առնելով, որ այս մարզաձեւից սովորաբեր սպասելիքները «ոսկե» չեն: Հենացատկում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 5 մարզիկների հետ պայքարում գրանցեց 15.016 արդյունքը՝ հռչկավելով Եվրոպական խաղերի չեմպիոնՄեր հինգերորդ ոսկե մեդալակիրը սամբիստ Տիգրան Կիրակոսյանն է, ով 52 կգ քաշային կարգի եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Աղասիֆ Սամադովի նկատմամբ: Մեր ներկայացուցիչներից արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Գրիգորյանը (սամբո), Կարապետ Չալյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) եւ Վահագն Դավթյանը (սպորտային մարմնամարզություն), իսկ Արսեն Ղազարյանը (Սամբո), Գոռ Ներեսյանը, Կարեն Տոնականյանը (երկուսն էլ բռնցքամարտ) հայրենիք են վերադարձել բրոնզե մեդալներովՄեդալային հաշվարկում Հայաստանը 11 մեդալով 11-րդ տեղում է: Դա այս մասշտաբի առաջնության համար, նաեւ հաշվի առնելով հայկական սպորտի ներկայիս ոչ փայլուն վիճակը, լուրջ ցուցանիշ է: Բայց նաեւ հաշվի առնենք, որ իր կարգավիճակով Եվրոպական խաղերն էապես զիջում են Օլիմպիադային: Այս խաղերում համաշխարհային սպորտի բազում առաջատարների բացակայությամբ 11 մեդալ նվաճելը, այն էլ՝ մարտական թիմերով հանդես գալու պարագայում, այն լուրջ ցուցանիշը չէ, որը լավատեսությամբ կտրամադրեր գալիք օլիմպիական խաղերի նկատմամբ:

Ըմբշամարտ. Երիտասարդների ԱԱ. Շանթ Խարատրյանն՝ արծաթե մեդալակիր

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА