o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Նորք-Մարաշ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց

20.06.2019 00:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ
​​​​​​​Նորք-Մարաշ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց

Նորք-Մարաշ խմբի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ առողջական վիճակը կրկին վատթարացել է եւ նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին ահազանգում է Ա. Վարդանյանի կինը եւ նշում, որ ամուսնու նախկինում ունեցած առողջական խնդիրներին ավելացել են նոր, շատ լուրջ խնդիրներ:

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

«Ամուսինս անթույլատրելի խոշտանգումների միջով է անցնում եւ անտարբեր վերաբերմունքի արժանանում իրավասու մարմինների կողմից, չեմ կարող նույնիսկ կողքին լինել, չեն թողնում: Կփորձեմ վաղը թույլտվություն ստանալ, որ կարողանամ տեսնել», - «Իրավունքի» հետ զրույցում հուզված ասաց Արթուր Վարդանյանի կինը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Արմեն Բեքթաշյանի կողմից մերժվեց Արթուր Վարդանյանի կալանքը երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА