o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կատարվում են շատ վտանգավոր եւ վատ իրադարձություններ». պատգամավորն ահազանգում է

09.06.2019 17:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կատարվում են շատ վտանգավոր եւ վատ իրադարձություններ». պատգամավորն ահազանգում է

Այս պահին Աբովյան քաղաքի ոստիկանության մոտ են ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ: Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ, շատ տարօրինակ եւ վատ իրավիճակ է: 

ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼՈՒԼՈՒ. «ՈՎ ՈՆՑ ՈՒԶԵՆԱ` ՕՐԵՆՔԸ ԿՄԵԿՆԱԲԱՆԻ»

- Ըստ մեր գնահատականի, կատարվում են շատ վտանգավոր եւ վատ իրադարձություններ: Պետք է փաստեմ, որ, չգիտես ինչու, մարզպետը ցնցումների մեջ է, եւ այն, ինչ կատարվում է հիմա, նույնիսկ անցյալում չէր եղել: Մարզպետը մեքենայով նստած պտտվում է, բորբոքված խոսում… Կարող եմ ասել միայն մի բան՝ չի՛ ստացվի աբովյանցիների կամքը կոտրել, թող չփորձեն: Իսկ ինչ վերաբերում է  հետագա զարգացումներին, անպայման ամեն քայը, ամեն բառը հաշվի է առնվելու եւ լինելու են որոշակի եզրակացություններ մարզպետի գործողություններից: Իրականում  այնպիսի տպավորություն է, որ կյանքի ու մահվան կռվի է ելել:

Մենք մինչ այս պահը միտումնավոր ոչ մի կերպ հանդես չենք եկել ելույթով, բայց սա անտանելի է եւ առաջին հերթին անտանելի է աբովյանցիների համար: Կրկնում եմ՝ ոչ ոք չի կարող բռնանալ աբովյանցների ընտրությանը: Միաժանակ, մարզպետին էլ  հորդորում ենք՝ հանգստանալ եւ թողնել մարդիկ գնան, նորմալ իրենց ընտրությունը կատարեն: Իրականում աննորմալ իրավիճակ է, կարո՞ղ է արդեն ինչ-որ ներքին խնդիրներ են առաջացել…

Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքում ընթանում են քաղաքապետի ընտրություններ, որն առավոտվանից սկսած բավականին լարված մթնոլորտում է ընթանում: Խիստ լարված է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА