o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՀԻՇՎԻ

31.05.2019 22:00 ՍՊՈՐՏ
ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՀԻՇՎԻ

Կայացավ այնքան սպասված Եվրոպա լիգայի եզրափակիչը, Լոնդոնի «Արսենալը» 4:1 հաշվով պարտվեց «Չելսիին»: Էմերին խաղից հետո նշեց, որ մրցակիցն ավելի ուժեղ էր. ««Չելսին» արժանի էր այս հաղթանակին: Ցանկանում եմ, որ երկրպագուներն իմանան՝ մենք դեռ զարգանալու գործընթացի մեջ ենք, սա միայն սկիզբն է: Այս տարի մենք մոտ էինք Պրեմիեր լիգայում մեր նպատակներին: Այժմ հիասթափված ենք, բայց այս խաղացողները մեզ պետք են նաեւ հետագայում: Նաեւ տրանսֆերներ պետք է իրականացնենք` հաջորդ քայլերն անելու համար»,- Էմերիի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Շատ վտանգավոր էր, Ադրբեջան մեկնելուց առաջ ինձ սպառնում էին, ես ասացի այդ մասին Հենրիխին. Կարապետյան

Այս եզրափակիչը փաստորեն համարվում էր Ունայի Էմերիի եւ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի համար կարեւոր խաղ: Արդյունքից արդեն պարզ է, որ Էմերին հաջորդ մրցաշրջանում չձախողելու համար պետք է կտրուկ քայլերի գնա, այն է` ազատվել որոշ կադրերից եւ ձեռք բերել նոր ֆուտբոլիստներ: Այստեղ Մխիթարյանի հարցը եւս առաջ է գալիս, ամենայն հավանականությամբ, Էմերին Մխիթարյանին կփորձի փոխարինել այլ ֆուտբոլիստով: Եթե ինչպես եւ խոսվում էր, Մխիթարյանը լքի լոնդոնյան թիմը այս ամռանը, ապա կարող ենք հստակ ասել՝ հայ ֆուտբոլիստի համար «Արսենալում» անցկացված ժամանակը այդպես էլ հաջող չդարձավ, եւ նա, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի իտալական որեւէ ակումբի կազմում: Իտալական թիմերը հետաքրքրվում են Հենրիխի ծառայություններով, բացի այդ, նրա խաղաոճը շատ հարմար է իտալական ֆուտբոլին: Բայց դեռ հարցական է, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ու ամառային տրանսֆերային պատուհանը ինչ անակնկալներ կմատուցի: Վերադառնալով ԵԼ-ի եզրափակչին, պետք է փաստենք, որ ավելի աղմկալից ու նշանակալից էր մինչ եզրափակիչն ու արդեն եզրափակչի շրջանակներում տեղի ունեցած մխիթարյանական, հակահայկական, հայկական ակցիաները, շրջանառվող թեմաները եւ Ադրբեջանի կեղծ դեմոկրատիան: Բաքվում զինագործների երկրպագուները վանկարկում էին Մխիթարյանի անունը, ոմանք կրում էին Մխիթարյանի մարզաշապիկներ, եւ ոստիկանները ստիպված էին նրանց հատուկ հսկողության տակ առնել: Առավել եւս, որ Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներից մեկում երկրպագուները երգ են կատարել Հայաստանի հավաքականի ավագի պատվին՝ «Սա քեզ համար է Մխիթարյան: «Արսենալը» քեզ ավելի շատ է սիրում, քան կարող ես պատկերացնել»:

ՍԿՍԵՑԻՆՔ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ

Մարզադաշտի մուտքի մոտ Sport24-ի լրագրողին արգելել էին մուտք գործել մարզադաշտ՝ Մխիթարյանի մարզաշապիկով. «Փորձեցինք մտնել մարզադաշտ ուսապարկում Մխիթարյանի մարզաշապիկով: Մուտքի մոտ խլեցին ու ասացին՝ Ադրբեջանի կառավարության կանոնների համաձայն` դա արգելված է»,- գրել է լրագրողը թվիթերյան իր միկրոբլոգում: Իսկ CNN-ի հանրահայտ լրագրող Պիրս Մորգանը, որը ավելի քան 6 մլն. հետեւորդ ունի «Twitter»-ում, անդրադարձել է անգլիացի լրագրողներից մեկի գրառմանը: Լրագրողը պատմում է, որ երկրպագուներից մեկը «Արսենալի» դրոշով ուղեւորվելիս է եղել դեպի ֆան գոտի, ու ոստիկանության աշխատակիցները 2 անգամ կանգնեցրել են լոնդոնյան ակումբի աջակցին՝ ստուգելով նրա մարզահագուստը, ինչին ի պատասխան, երկրպագուն հարցրել է. «Մխիթարյանի մարզաշապի՞կն եք փնտրում»: «Անհավատալի է: «Արսենալի» յուրաքանչյուր երկրպագու պետք է կրի Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը այսօր ու անընդհատ վանկարկի նրա անունը: Թույլ չտաք, որ հակահայկական ռասիզմը հաղթի»,- գրել է Պիրս Մորգանը: Իհարկե, այս ամենը լրջորեն ազդել է Մխիթարյանի վարկանիշի վրա: Առավել եւս, որ օրակարգում է նաեւ հարցը, թե խաղն այդպես կավարտվե՞ր, եթե «Արսենալը» Մխիթարյանին չկորցներ: Այս իրավիճակում Էմերին կգնա՞ Մխիթարյանի տրանսֆերին, հաշվի առնելով զուտ մարզական, այլ նաեւ՝ այս նոր իրավիճակից բխող բիզնեսային հարցերը: Մի խոսքով, ամեն ինչ շատ անորոշ է, եւ երեւի «Արսենալում» էլ դեռ կողմնորոշվելու խնդիր կունենան:

Հենրիխ Մխիթարյան․ Անհամբեր սպասում եմ ամերիկացի երկրպագուների հետ հանդիպմանը

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА