o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» գիրքը (Տեսանյութ)

24.05.2019 16:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» գիրքը (Տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» մանկական գիրքը:

Պետության ղեկավարն այցելել էր Կիևում կազմակերպված «Գրքի զինանոց» փառատոն, որտեղ հրատարակություններից մեկի ներկայացուցիչները նրան նվիրել են տեղեկատվական ուղեցույց դեռահասների համար:

Պուտինն Արթուր Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

«Քաղաքականությունն սկսնակների համար» գիրքը պատանի ընթերցողների համար հասկանալի ձևով պատմում է երկրի կառավարման, քաղաքական համակարգի, գաղափարախոսության ու էլի շատ հետաքրքիր բաների մասին: Մեր պետության ներսում փոփոխություները ոչ քիչ հարցեր են առաջացնում նաև ամենափոքրերի մոտ»,- «Օբոզրեվատելը» մեջբերում է արել գրքի ծանոթությունից:

Facebook-ում հրապարակված կադրերում երևում է, որ Զելենսկին չի շփոթվել և  հումորով է արձագանքել նվերին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА