o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հող հանձնելը դավաճանություն է, ուրեմն Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել «Մադրիդյան սկզբունքներից»

22.05.2019 18:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հող հանձնելը դավաճանություն է, ուրեմն Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել «Մադրիդյան սկզբունքներից»

Փաշինյանը, ով օրերս պաշտոնապես սկսեց ինչ-որ անտեսանելի մարդկանց մեղադրել դավադիր պատերզմ հրահրելու եւ հող հանձնելու ծրագրերի մեջ՝ դա որակելով, որպես դավաճանություն, իր այդ հայտարարությամբ եւս մեկ քաղաքական կոպիտ սխալ թույլ տվեց: Հիշեցնենք. հողեր հանձնելու թեմայով նախ պաշտոնապես խոսեցին ամերիկացիները, այն էլ՝ դեսպանի եւ նախագահի խորհրդականի մակարդակով: Երկրորդը, հողեր հանձնելու պաշտոնական ծրագիր ներկայացրեց արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միակ լեգիտիմ մարմինը՝ Մինսկի խումբը: Այսպիսով, եթե Փաշինյանի ասած «որոշ տարածքներ հանձնելու» ծրագրերը մեր երկրում համարվում են դավաճանություն, ապա այդ մասին արտահայտվող ցանկացած արտաքին աղբյուր նման մտքեր հնչեցնելով, հանդես է գալիս Հայաստանի շահերի դեմ, ինչը չի կարող առանց արձագանք մնալ: Նախ, ժամանակին Փաշինյանը պարտավոր էր ամենակոշտ կերպով արձագանքել ՀՀ ԱՄՆ դեսպան Միլսի եւ Բոլթոնի հայտարարություններին: Բայց ամենակարեւորը. ՄԽ-ի հայտնի կարգավորման ծրագիրը, որը ենթադրում է փոքր բացառությամբ՝ բոլոր ազատագրված շրջանների հանձնում, ելնելով Փաշինյանի հայտարարության տրամաբանությունից, որեւէ կերպ չի կարող քննարկվել Հայաստանի կողմից: Այսիքն, գոնե իր հայտարարությունից հետո Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պաշտոնապես մերժում է ինչպես ՄԽ-ի այդ 6 կետանոց առաջարկը, «Մադրիդյան սկզբունքները»՝ դրա բոլոր տարատեսակներով, այնպես էլ ցանկացած այլ ծրագիր, որը կենթադրի թեկուզեւ մեկ թիզ հողի հանձնում: Այն պարզ պատճառով, որ հող հանձնելու ցանկացած նախաձեռնություն մեր երկրում պաշտոնապես հավասարեցված է դավաճանության, ու նման թեմա Հայաստանի կողմից քննարկման ենթակա չէ: 

Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության մասին նոր որոշում է ստորագրել

Բայց նման հայտարարություն կանի՞ Փաշինյանը. առնվազն կասկածելի է: Եթե անգամ չանի, մեկ է, ՄԽ-ի հայտարարած ծրագրի շուրջ բանակցելը նրա համար դառնալու է շատ ավելի դժվար, քանի որ այս հայտարարությունից հետո, եթե հանկարծ այդ ծրագիրը բանակցային սեղանի շուրջ հավանություն ստանա, այն Հայաստանում առաջ տանելու առաջին իսկ փորձը կհռչակվի, որպես դավաճանություն՝ Փաշինյանի հայտարարածին համապատասխան: Մինչդեռ ՄԽ-ն այս հայտարարությունից հետո կսկսի Փաինյանից շատ ավելի համառորեն տեսակետ պահանջել՝ ի վերջո ընդունո՞ւմ է առաջարկը, թե՝ ոչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА