ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բացարձակ մեծամասնությունը խորհրդարանական աշխատանքից ընդհանրապես պատկերացում չունի»

10.05.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Բացարձակ մեծամասնությունը խորհրդարանական աշխատանքից ընդհանրապես պատկերացում չունի»

Հայաստանում եւ Արցախում երեկ նշվեց մայիսի 9-ը, որն արդեն 27 տարի է, ինչ եռակի խորհուրդ ունի ամենքիս համար: Եռատոնը նշում ենք` նախ անդրադառնալով 1945 թ. Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների հաղթանակին, ապա հիշում, որ նույնը օրը` 1992թ.-ին, Շուշիի ազատագրման օրն է, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի, այսօր արդեն Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծումը: Տոնական օրվա առթիվ բազմաթիվ քաղաքական գործիչներ էին այցելել Հաղթանակի զբոսայգի եւ հարգանքի տուրք մատուցել` ծաղիկներ խոնարհեցրել անմար կրակի մոտ: Այդ թվում էր նաեւ ԱԺ հինգերորդ գումարման ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՄԱԿ կուսակցության հիմնադիր-նախագահ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ, ում հետ էլ առիթ ունեցավ զրուցելու «Իրավունքը»:

Նիկոլականների «հուժկու» մանրահավաքը (լուսանկարներ)

«ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ, ՈՐ ՆԱԵՎ ՀԱՍԿԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

– Պարոն Արսենյան, նախ անդրադառնանք օրվա խորհրդին` ի՞նչ մտորումներով եք եկել Հաղթանակի զբոսայգի:

Կարծում եմ, որ Մայիսի 9-ը հայ ժողովրդի փառավոր տոներից մեկն է, որովհետեւ պայքարը եղել է ազատության, ապրելու իրավունքի համար: 1941-45 թվականներին պայքարը եղել է ֆաշիզմին հաղթելու, ֆաշիստական վարակը երկիր մոլորակի վրայից վերացնելու համար: Թե՛ Հայրենական մեծ պատերազմի, եւ թե՛ Շուշիի ազատագրման ժամանակ հայ ժողովուրդը պայքարել է իր ազատության, իր անկախության, իր ապրելու իրավունքի համար: Այնպես որ, մայիսի 9-ը դասում ենք համազգային, ինչպես նաեւ համամարդկային տոների շարքում, որովհետեւ մայիսի 8-ին համազգային առիթ կա տոնելու, մայիսի 9-ին` համամարդկային, որը համընկել է իրար: Ըստ իս, բոլորս էլ պետք է օգտվենք այս հիշողությունից:

Ի՞նչ հայցերով է Կոնստանտին Օրբելյանը դատի տվել Նազենի Ղարիբյանին. Մանրամասներ

Անդրադառնանք նաեւ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին. հայաստանյան նոր իշխանության ձեւավորած Ազգային ժողովի աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք:

Նոր խորհրդարանում դեռ սովորում են, մարդիկ կամաց-կամաց փորձ են ձեռք բերում, բնական է, բացարձակ մեծամասնությունը խորհրդարանական աշխատանքից ընդհանրապես պատկերացում չուներ: Հիմա կամաց-կամաց ներքաշում են աշխատանքի մեջ, պատասխանատվությունն են սկսում հասկանալ: Ուրախ կլինեմ, որ նաեւ հասկանան իրենց գործողությունների ու իրենց կողմից ընդունվող օրենքների դրական եւ բացասական ազդեցությունը հասարակության վրա: Սա ամենակարեւոր խնդիրն է, որովհետեւ քվեարկել, օրենք ընդունել, նշանակում է հասարակությանը հնարավորություն ընձեռել փոխել վարքուկարգը: Ուստի` այդ փոփոխությունը կարող է լինել դրական, բայց կարող է լինել նաեւ բացասական:

«Ներդրում կատարել մի երկրում, որտեղ անցումային արդարադատություն է կիրառվում, մեղմ ասած, խնդրահարույց կլինի» (Տեսանյութ)

«ՈՉ ՄԵԿՍ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ` ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԻ ԻՐԱՎԻՃԱԿ, ՈՐ ԳՈՐԾԵՆՔ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ»

– Մեզ համար ճոխություն չէ՞, որ արդեն մեկ տարի է, ինչ սպասում ենք, որ, ինչպես Դուք եք նշում, «կամաց-կամաց սովորեն, փորձ ձեռք բերեն», որպեսզի հետո էլ կարողանան երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել:

Մարդկանց կենսագործունեության բնական ռիթմն է այդպես: Մարդիկ ինչ-որ մի բան սկսում են, հետո ինչ-որ մի բան սովորում են, հետո էլ` սկսում են սովորածը կիրառել, ապա հասցնում են արդյունքների, իսկ վերջում սկսում են հնանալ, եւ ամեն ինչ փոխվում է, գալիս է նոր ցիկլ:

ՈՐԵՎԷ ԴԱՏԱՎՈՐ ԴԵՌ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏՎԵԼ

Իսկ այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց, որքանո՞վ արդարացվեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության խոստումները:

Քաղաքական գործունեության ընթացքում քաղաքական թիմը, քաղաքական ղեկավարը միշտ հանդես է գալիս մաքսիմում խոստումներով, որովհետեւ դա այդ փուլն է: Հետո երբ գալիս է գործնական եւ պրակտիկ աշխատանքի ժամանակը, սկսում է իրականացնել այն, ինչը ամենահնարավորն է այդ պահին: Եթե, օրինակ, դու ասել ես, որ վաղը հաղթելու դեպքում, գնալու ես ու բարձրանաս Էվերեստի գագաթը, բայց, որպես ալպինիստ, պատրաստ չես դրան, կգնաս Արա լեռի գագաթը կբարձրանաս: Այսինքն` մենք չենք կարող մեղադրել ու ասել` ինչո՞ւ բարձրացար Արա լեռի գագաթը, ոչ թե Էվերեստի, քանի որ պատրաստ չէ դրան: Հետեւաբար, այդ խոստումների իրականացման գործընթացին մենք պետք է ընդամենը հետեւենք, որպեսզի չմոռանան: Ասենք` մի րոպե, բա դուք սա էլ եք ասել, սա էլ... Հերթով փորձեք անել այն, ինչը հնարավոր է: Սա է բնականոն կյանքը, բացի այդ կա նաեւ ճգնաժամային կյանք, կարծում եմոչ մեկս չի ցանկանա մեր երկրում ստեղծվի իրավիճակ, որ մենք ճգնաժամային կյանքի օրենքներով գործենք: Ու դրա համար է, որ, որպես ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներ, խորհուրդներով, ուղղություններ ցույց տալով, քննադատելով փորձում ենք այնպես անել, որ նոր իշխանության արտադրողականությունը լինի բավարար:

«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՆՈՎԳՈՐՈԴՅԱՆ ՎԵՉԵՆ»

Այսինքն` այս իշխանությունից հիասթափվածությո՞ւն կա...

Դեռ` ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА