o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավիճակն արդեն հասել է կրիտիկական սահմանագծին»

10.05.2019 19:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Իրավիճակն արդեն հասել է կրիտիկական սահմանագծին»

Հիշո՞ւմ եք, որ դեկտեմբերի 5-ից 44 օր ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող լրատվական կայքի խմբագիր Մհեր Եղիազարյանը, այդպես էլ չդադարեցնելով նախապես հայտարարած հացադուլը, բանտում կնքեց իր մահկանացուն: Մնում էր միայն հուսալ, որ հացադուլ հայտարարած խմբագրի մահը վերջապես սթափեցնող ազդակ կդառնար իշխանություններին` մտածելու նման քաղաքականության անդառնալի հետեւանքների ու խիստ անհեռանկարային լինելու մասին: Սակայն մինչ եվրոպաներում խոսում են դեմոկրատիայի, արեւմտյան արժեքներին հավատարիմ լինելու մասին, պարզվում է` այսօր ամեն ժամ մեծ է վտանգը, որ պատմությունը կարող է կրկնվել:

Գյուղացին մնացել է առանց անասուն, ենթադրյալ անասնագողն էլ՝ անպատիժ

Խոսքն ապրիլի 15-ից հացադուլ եւ ապրիլի 25-ից` ջրադուլ հայտարարած Արկադի Պապյանի մասին է: Նրա փաստաբան ԱՄՐԱՄ ՄԱԿԻՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց հետեւյալը. «Ծանոթ լինելով քրեական գործի նյութերին` մենք անառարկելիորեն գտնում ենք, որ Արկադի Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների կոպիտ խախտմամբ՝ անձը մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ այն դեպքում, երբ գործում չկա Արկադի Պապյանի կողմից իրեն մեղսագրված արարքի առերեւույթ կատարման մասին վկայող բավարար ապացույցների համակցություն, ուստի՝ այս պայմաններում չի կարող խոսք լինել հիմնավոր մեղադրանքի մասին»: 

Փաստաբանի խոսքով` իր դեմ իրականացվող անարդարության դեմ պայքարելու այլ ելք չունենալով` Արկադի Պապյանն անցյալ տարի 39 օր անընդհատ գտնվել է հացադուլում եւ հացադուլից դուրս է եկել միայն այն ժամանակ, երբ իրավասու պաշտոնատար անձինք այցելել են նրան եւ խոստացել հրաժարվել նրա նկատմամբ սկսած մեղադրանքից: Սակայն մինչ օրս առաջադրված մեղադրանքը չի փոփոխվել, եւ որն էլ առիթ է հանդիսացել, որ Արկադի Պապյանն իր բողոքի ձայնը բարձրացնի կրկին հացադուլ հայտարարելու միջոցով. «Նա ապրիլի 15-ից մինչ այսժամ հացադուլի, իսկ ապրիլի 25-ից` ջրադուլի մեջ է, հրաժարվում է նաեւ բուժօգնություն ստանալուց» 

Ամրամ Մակինյանը նաեւ նշեց, որ իրավիճակն արդեն հասել է կրիտիկական սահմանագծին` ամեն րոպե վտանգված է Արկադի Պապյանի կյանքը. «Վերջինիս վիճակն օրեցօր վատթարանում է»:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրգործի նախաքննության ընթացքում Ա. Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ինչպես միայնակ, այնպես էլ ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Թ.Ֆ-ի հետ անձամբ կամ իր մտերիմ Կ.Հ-ի օժանդակությամբ, պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել «Վանաձոր» ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձանց: Ուշագրավ է այն, որ գործով նախաքննությունն ավարտվել է դեռեւս 2018 թվականի մարտին, ապրիլի 5-ից գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Բաղդասարյանի վարույթում, սակայն մինչ օրս դատաքննության նախապատրաստական փուլը չի հաղթահարվել եւ անորոշ ճակատագրով Ա.Պապյանը սպասում է դատարանի վերջնական որոշմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА