ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԿՐՃԱՏԵԼ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԸ

27.04.2019 12:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԿՐՃԱՏԵԼ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԸ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը առաջարկել է բարեփոխումներ կատարել Շենգենյան գոտում, քանի որ փախստականների տեղաբաշխման մասին Դուբլինի համաձայնագիրն այլեւս չի գործում։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, նշելով, որ նման գաղափար նա բարձրաձայնել է Փարիզում տեղի ունեցած ազգային դեբատների ժամանակ։ «Անհրաժեշտ է հիմնովին վերափոխել Շենգենյան գոտին, եւ եթե հարկ լինի նաեւ փոքրացնել այն»,- ասել է նախագահ Մակրոնը, քննադատելով Շենգենյան գոտու մի շարք պետությունների, որոնք բավարար համերաշխություն չեն ցուցաբերում միգրացիոն քաղաքականության հարցում։ «Ընդհանուր սահմանները, Շենգենը, Դուբլինյան համաձայնագիրը այլեւս չեն գործում եւ միգրացիոն խնդիրները նվազ կարեւոր չեն քան կլիմայի փոփոխությունը։ Որպեսզի բաց լինես, պետք է սահմաններ ունենաս, հյուրեր ընդունելու համար, նախ տուն պետք է ունենաս։ Իսկ դա նշանակում է ունենալ սահմաններ»,- մանրամասնել է Ֆրանսիայի նախագահը։

Վլադիմիր Զելենսկին առաջարկել է լյուստրացիա անել նախկին նախագահ Պորոշենկոյին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА