o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳ նախարարն իր նախկին տեղակալով` Կարաբինայից սահուն անցնում են հակաեկեղեցականներին

05.04.2019 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿԳ նախարարն իր նախկին տեղակալով` Կարաբինայից սահուն անցնում են հակաեկեղեցականներին

Հայաստանյան նոր իշխանությունը տեղավորվեց պետական աթոռներին` համոզելով հանրությանը, թե գալիս են` իբր վերջ դնելու «թալանչիների արատավոր գործողություններին», բայց կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ, պարզապես, նախկիններին եկել են փոխարինելու բարոյական թալանչիները: Այսինքն` նրանք, ովքեր փորձում են թալանել մեր ինքնության, անցյալի, մշակույթի, կրթության ինստիտուտները: Իշխանափոխությունից անմիջապես հետո սկսվեց Հայ Եկեղեցու դեմ արշավը, թիրախում հոգեւորականներն էին, իսկ իրականում` եկեղեցին:

«Նախարարն ասեց` կարաք գնաք Սեւան չոփիկ-չոփիկ անեք, բայց արդեն ուշ ա». թեժ քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

Այս սուրբ հաստատությանը հարվածի տակ դնելը թերեւս մեկ սկզբունք ուներ` չեզոքացնել մի կառույց, որն ի զորու է պաշտպանելու կամ առնվազն մարտնչելու հոգեգողների դեմ: Այս կառույցին հարվածել դրսից անհնար է, որովհետեւ այն կարող է միանգամից դիտվել իբրեւ հերթական տեռոր հայ արժեքների դեմ, իսկ ներսից հարվածելը շատ հեշտ էր: Չէ՞ որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր հավատն էլ կուրանան` իշխանությամբ խաբվելով: Զավեշտալի է այն, որ ոմանք, որոնք լցված էին եկեղեցին չեզոքացնելու գործին, չէին կարող երկար սպասել, եւ սկսվեց հարձակում արդեն բացեիբաց, երբ ԿԳ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ փորձեց դպրոցից դուրս դնել հայ հոգեւորականին, իսկ Հանրային հեռուստատեսությունն այս հարցում խիստ աջակցություն ցուցաբերեց կառավարությանը: Նույն այդ ժամանակ ոմանց համար անհասկանալի դարձավ, որ այդ նույն հակաեկեղեցական շարժումը, որ ամիսներ շարունակ բղավում էր, թե իրենք ցանկանում են բարեփոխել եկեղեցին, ո՛չ ավել, ո՛չ պակաս իրենց աջակցությունը հայտնեցին ԿԳ նախարարին: Չնայած` ամեն ինչ պարզ էր` այս դեպքին նախորդել էր այն, որ հակաեկեղեցական ցուցարարին` ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, տարել եւ նշանակել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր:

«Մեր քաղաքացիների անհանգստությունը պարտավոր ենք ինչ-որ չափով փարատել»

Ինչեւէ, սոցցանցի էջերը թերթելով` ամեն ինչ բացահայտվում է ու անհերքելի է դառնում հակաեկեղեցական ցուցարարների եւ ԿԳ նախարարության միջեւ կապը: Այսպիսով` ամիսներ առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել էր մի հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է, որ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ, այժմ արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մասնակցել է «ԱՐՓԱ» ՀԿ-ի հայտարարած ՀՀ երիտասարդ գիտնականների, ուսանողների եւ ասպիրանտների համար կազմակերպված նորարարության ամենամյա մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությանը: Ընթերցողին այս խոսքերը ոչինչ չեն ասում, բայց երբ բացում ես նկարները, այնտեղ տեսնում ես վայ պատմաբան ԳԵՎՈՐԳ ՅԱԶԻՉՅԱՆԻՆ, որը շաբաթներ շարունակ փողոցում կանգնած ցույց էր անում հոգեւորականների դեմ եւ գովերգում էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

«Իշխող ուժի ներկայացուցիչների արձանագրումները կամաց-կամաց խզվում են իրականությունից»

Թեման ավելի ուշագրավ է դառնում, երբ ուսումնասիրում ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարարի նախկին տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի գործունեությունը: Պարզվում է` ժամանակին վերջինս եւ ԿԳ փոխնախարար ԱՐԵՎԻԿ ԱՆԱՊԻՈՍՅԱՆԸ հիմնադրել են «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն ու միասին վայելել են Սորոսի հիմնադրամից ստացված գրանտները

«Դեռ ամիսուկես առաջ ասել էի, որ ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»

Հակաեկեղեցականների եւ ՔՊ-ական իշխանության սերտ հարաբերություններն այսօր այլեւս անթաքույց են դարձել: Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակներում կազմակերպված «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» խորագրով քննարկման ժամանակ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, որ ավելի լավ կլիներ, որպեսզի գործարարները եկեղեցի կառուցելու փոխարեն դպրոցներ կառուցեին, քանի որ գյուղերում իրենց պարտքն են համարել եկեղեցի կառուցելը: Եկեղեցու դեմ հերթական «կսմիթին» կարելի էր նույնիսկ չանդրադառնալ, հատկապես, որ վերջին 10 ամիսներին մեկ անգամ չէ, որ իշխանավորներն առիթը բաց չեն թողնում «հրթիռելու» եկեղեցու դեմ: Սակայն, «Իրավունքի» աչքից չվիրպեց այն, որ քննարկման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի եւ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետեւում նստած էր կարգալույծ հոգեւորական Հայր Եղիան (Արմեն Խաչատուրյանը), որը հակաեկեղեցական շարժման գլխավոր դերակատարներից էր:

Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզվեց՝ դեռ չի եկել. ասեմ, որ չի էլ գալու. Հովհաննես Ազոյանը՝ Փաշինյանին

Պատահականությո՞ւն է, ինչպես կասեր Ստանիսլավսկին` նե վերյու: Հատկապես, որ Հ. Հովհաննիսյանի հակաեկեղեցական այս մտքին եկեղեցու բարեկարգիչ ձեւացողն անգամ չարձագանքեց: Ավելին` կառավարության կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն ակտիվ համագործակցության առաջարկներ է կատարել է ԿԳ նախարարին, թե ինչ բովանդակությամբ, հայտնի չէ, ինչպես որ մինչեւ օրս հայտնի չդարձավ, թե ինչ են քննարկել ԿԳ նախարար Ա. Հարությունյանն ու տրանսվեստիտ Կարաբինան` նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՍԱԲՈՏԱԺ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՆԵԼ

Իհարկե, ներկայացնելով աղմկոտ փաստեր` մենք չենք ուզում մեր ընթերցողի փոխարեն անել եզրակացություններ, բայց մի բան պարզ է, կա մի հսկա շղթա, որը մեկը մյուսին պահելով` փորձում է քանդել ու վերացնել հայ ժողովրդի կյանքում ամենակարեւորը` եկեղեցին, դպրոցն ու հայրենիքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА