o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս իշխանությանը մշակույթ հարկավոր չէ». Անահիտ Մութաֆյան

30.03.2019 00:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այս իշխանությանը մշակույթ հարկավոր չէ». Անահիտ Մութաֆյան

«Այսօր էլ գլխատեցին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Այս կառավարությունը լրջագույն ծրագրով է եկել իշխանության։ Մշակութային զարգացման փոխարեն, մենք օր օրի ականատես ենք լինում մշակույթի գլխատմանը», - նշում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ եւ հիշեցնում, որ մեր պետությունը, որը չունի նավթ եւ ծով, հարուստ է իր մշակույթով. «Իսկ իշխանությունը, որը ծրագրավորված ոչնչացնում է այդ հարստությունը, այդ իշխանությանը շատ հանգիստ կարելի է ապազգային կոչել։ Ինչո՞ւ հենց առաջինը հարվածի տակ դրվեց գլխավոր թատրոնը, ինչո՞ւ ընդհանրապես ոչնչացման ու արժեզրկման դրվեցին մշակույթը, եկեղեցին ու ազգային հերոսները։ Սա հռետորական հարց չէ։ Սա մեծ վտանգ է կախված Հայաստանի եւ պետականության վրա»:

«Առաքելական եկեղեցին վարկաբեկողները, ազգային արժեքները ծաղրողները կամա թե ակամա հող են ստեղծում ադրբեջանական նմանատիպ հարվածների համար». Արմեն Աշոտյան

Ավելի վաղ Ա. Մութաֆյանը եւս մեկ ապացույց էր ներկայացրել, որ նոր Հայաստանի նոր կառավարությունը, ինչպես ինքն է շեշտում, «ամենաբարձր տեղից թքած ունի Հայ մշակույթի եւ Հայ թատրոնի վրա. «Թատրոնի միջազգային օրն էր եւ ողջ աշխարհը նշում էր այդ տոնը։ Միշտ բոլոր տարիներին գոնե այս օրը թատրոնը եղել է ուշադրության կենտրոնում, եղել են պարգեւատրումներ, շնորհավորանքներ, իսկ այս տարի թատրոնի միջազգային օրը նշվեց միայն թատրոնականների շրջանակում եւ թատրոնականները նույնիսկ չարժանացան իշխանության կողմից պաշտոնական շնորհավորանքի։ Սա եւս մեկ ապացույց է, որ այս իշխանությանը մշակույթ հարկավոր չէ։ Այդ շնորհավորանքի փոխարեն, այդ օրը ԱԺ-ում վարչապետը ցուցադրեց իր խղճուկ դերասանական շնորհները, փորձելով լրջագույն հարցերին պատասխանել սեփական դերի ձեռքը կրակն ընկած սիրող դերասանի պես։ Այո՛, մեր իշխանությանը պրոֆեսիոնալ դերասաններ անհրաժեշտ չեն, քանզի նրանք ունեն սեփական խղճուկ ողբերգակը»։

Դատարանը վճռեց. Օրբելյանը ճիշտ էր, Նազենի  Ղարիբյանը` սխալ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА