ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սոբչակը մեկնաբանել է Վիտորգանի հետ բաժանումը

17.03.2019 14:24 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Սոբչակը մեկնաբանել է Վիտորգանի հետ բաժանումը

Լեռա Կուդրյավցևայի «Секрет на миллион» հաղորդման շրջանակներում հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն առաջին անգամ մեկնաբանել է իր և դերասան Մաքսիմ Վիտորգանի բաժանումը, ինչի մասին զույգը հայտարարել էր մեկ շաբաթ առաջ:

Սոբչակը ցանկանում է նախաճաշել Թրամփի հետ

Ըստ Քսենիայի, նրանց ամուսնությունն ավարտվեց բացթողումների և փոխադարձ պահանջների պատճառով: Սոբչակը պարզաբանել է, որ սերը մեկ օրում չի վերացել, այլ պարզապես աննկատ անհետացել է, երբ նրանք ինչ-որ պահի հասկացել են, որ բաց են թողել կարևոր մի բան և կորցրել են զգացմունքները: Ինչպես հաղորդում է Soulpost.ru-ը, արդեն նախկին զույգի տան պատին նկար էր կախված, որի վրա գրված էր Ջոն Լենոնի այն արտահայտությունը, որում ասվում է, որ սերը ծաղկի նման է, որը պետք է անընդհատ ջրել: Սակայն, իրենք ամուսինները չկարողացան հաղթահարել այդ խնդիրը:

«Դու չես կարող դադարել սիրել մեկ օրում: Որոշակի պահի նա ինչ-որ մի բան չարեց… ծաղիկներ չնվիրեց: Դա սկսում է կուտակվել և կլանում է ինչ-որ կարևոր բան: Եթե երկու հասուն մարդիկ չեն կարողանում պահպանել իրենց հարաբերությունները, ապա դա նրանց ընդհանուր մեղքն է»,- ասել է Սոբչակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА