ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

13.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը թեեւ թիվ մեկ իրադարձությունն է, սակայն դրան անդրադարձ կատարելը հարկ չենք համարում: «Խաղաղասեր թուրքերի» եւ «խաղաղությանը պատրաստվելու» վերաբերյալ նրա պասաժը բավարար է, որպեսզի ամբողջ ելույթը կոչվի իր իսկական, ժողովրդական անունով` ղազագիր: Իսկ մնացյալ ամեն ինչը սոսկ այդ էությունը գեղեցիկ խոսքերի ծխածածկույթի տակ թողնելու հնարք է եւ ոչ ավելին:

ԹԱՎՇԱԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ

 

ՆԵՐՔԻՆ ԽԱՂԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՇՈՒՐՋ

Ուշագրավ էր այդ նիստին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի չմասնակցելու հանգամանքը: Նրա աշխատակազմից հայտնել էին, որ Արմեն Սարգսյանը ուշ երեկոյան էր հրավիրվել մասնակցելու նիստի, եւ տեխնիկական պատճառներով ՀՀ նախագահը նիստի չի մասնակցի: Իսկ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այնպիսի մի գլուխգործոց հնչեցրեց, որ դա կարելի է համարել թրաշամանուկ իշխանազավթիչների ռեժիմի ընդհանրական բնութագիր: «Ի՞նչ է նշանակում` ուշ է ուղարկվել: Ամբողջ Հայաստանն արդեն ժամը 1-ին գիտեր, որ նման բան է լինելու: Նա չնայած Անվտանգության խորհրդի կազմում չէր, բայց հրավեր եղել է,- ասաց նա` հավելելով,- բնականաբար, այստեղ ոչ մի միտում չկա»: Կարծում ենք սխալված չենք լինի, եթե ասենք, որ Վլադիմիր Կարապետյանը պարզապես հիմարի կամ տհասի տեղ է դրել ամբողջ հանրությանը, քանզի նրա տրամաբանությամբ ստացվում է, որ Արմեն Սարգսյանը, ԶԼՄ-ներում տեսնելով տեղեկությունը Անվտանգության խորհրդի նիստի մասին, սեփական ոտքով պետք է  գնար հրավերի հետեւից: Բայց, խոշոր հաշվով, Արմեն Սարգսյանի համար այդ նիստին չմասնակցելը օբյեկտիվորեն շահեկան է` սեփական վարկանիշի տեսակետից: Քանզի դրանով նա խուսափում է փաշինյանական ղազագրի համար պատասխանատվությունիցՊաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ, անդրադառնալով ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններին, հայտարարեց, որ դրան շատ հանգիստ է վերաբերվում. «Զորավարժության անցկացումն ինքնըստինքյան միջազգային պարտավորությունների խախտում է, բայց այս պահին մենք ամբողջությամբ վերահսկում ենք ընթացքը: Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»: Իհարկե, դա ինչ-որ տեղ կարող է նաեւ փափուկ բարձի տպավորություն թողնել, բայց միաժամանակ չպետք է մոռանալ, որ պաշտպանության նախարարի հիմնական գործը պատերազմին մշտապես պատրաստ լինելն էԻսկ իշխանական քարոզչամեքենան էլ ե՛ւ լրատվական դաշտում, ե՛ւ սոցցանցերում անմիջապես լծվել է Փաշինյանի ելույթի գովաբանմանը, եւ քիչ է մնում այդտեղ «դարակազմիկ» շեշտադրումներ հայտնաբերեն: Սակայն, եթե հարցնես, թե ի՞նչն է այդ ելույթում պոզիտիվ, որեւէ ողջամիտ մարդ դրա պատասխանը չի կարող տալ: Դրա պատասխանի փոխարեն հրամցվում են գեղեցիկ բառակույտեր եւ մանիպուլյատիվ հնարքներ: Բայց արդյո՞ք հանրությունը կուտի այդ կուտը:

ՎԱՐՉԱԽՄԲԻ «ՁԵՌՔԵՐԸ ՎԵՐ» ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ՄՈՏԻ՞Կ Է

 

ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ Է ԴՐՎԵԼ ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկյան որոշ փորձագետներ Փաշինյանին խորհուրդ են տվել ձերբակալել Արցախի ռազմական վերնախավին, որպեսզի նա ունենա «առավել ճկունություն»: Բնականաբար, թշնամին հրճվում է այդպիսի հայտարարություններից: Բայց, խոշոր հաշվով, արդյո՞ք 2018-ին Արցախի ռազմական վերնախավում Երեւանից պարտադրված որոշակի փոփոխությունները այդ նույն դերը չեն կատարում: Եվ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին եւ Մանվել Գրիգորյանին արհեստական պատրվակներով կալանքի տակ պահելը դրա որոշակի դրսեւորումը չէ: Իսկ թրաշամանուկ իշխանազավթիչների նոր քանդարարության մասին ահազանգել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը. «Կառավարությունը բարձունք է հանձնում. Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: Ինձ հասած տեղեկություններով` Պետգույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը Պետգույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա: Այն, ինչ մեկ տարում դարձավ տարածաշրջանի լավագույն ռազմական դպրոցը, այն ինչով կարող էինք դեպի սպայական ծառայություն գրավել մեր ամենապայծառ եւ կարող երիտասարդներին` փոշիացվելու է

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

Եթե երեկ պետք չէր ռազմահայրենասիրական դաստիարակություն, ապա այսօր, փաստացի, պետք չէ նաեւ ռազմական կրթություն…»:

Իսկ ռազմական կրթության դեմ այդպիսի հարվածի  պատասխանատուին թերեւս արժե հիշատակել անվանապես` Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայան, ով, ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է: Հիմա ի՞նչ է սա, երկիրը քանդելու ընտանեկան կապա՞լ... Կարծում ենք, որ մեթոդաբանորեն սխալ կլինի այդպիսի ակնհայտորեն պետականավնաս գործընթացը բացատրել զուտ թրաշամանուկների վարչախմբի  ընչաքաղցությամբ եւ չտեսությամբ, նյութականի մոլուցքով: Առավել հավանական է, որ այդտեղ կա դիտավորություն` Հայաստանը զրկել ռազմական էլիտայի դարբնոցից: Դե, եթե «յան» ազգանունով թավշակրոն պատասխանատուները ցանկացած նորմալ հայի բնական մղումը պիտակում են «ռազմահայրենասիրական շիզոֆրենիա», ապա պարզ է, թե ում շահերն են սպասարկում այս իշխանազավթիչները: Ու այդ շահերը, մեղմ ասած, չափազանց հեռու են Հայաստանի եւ հայ ազգի պետական եւ ազգային շահից: Իշխանազավթիչների վարչախումբը արդեն հատում է անթույլատրելիության սահմանները: Իրավիճակը որոշակի նմանություններ ունի 1997-ի աշնան հետ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել էր իր կապիտուլյանտական, թրքասիրական ազգադավ ծրագիրը: Սակայն, եթե 1997-ին ամեն ինչ բացեիբաց էր ասվում, ապա այսօր, ըստ էության, նույն պետականակործան գործընթացը փաթեթավորում են գեղեցիկ խոսքերի տակ:

ՆԻԿՈԼԸ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈՑԽԵՐ Է ՏՐՈՐՈՒՄ ԵՎ ՏՐՈՐԵԼՈՒ Է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА