ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

05.03.2019 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿՈՉԸ (ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ԹԱՏՐՈՆՆԵՐ ՓԱԿԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Թատրոնները փակելու տեղը Նիկոլի ցիրկը, որ փակեն, ամեն ինչ կդզվի:

 

ԴԱԼԲԱ***ԻԶՄ

Ինչպես ասում էր Ալիկ Արզումանյանը` մարտի մեկին տեղի ունեցած երթին մասնակցեցին մոտավորապես` Հայաստանում դեռեւս առկա մոտ հինգ հազար գլուխ արդուկող:

 

ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունից հայտնում են, որ էս երկրում իշխանությունները լրատվությանը չեն նեղի եւ տարածքներ չեն խլի մինչեւ այն ժամանակ` քանի դեռ «Սանիտեկը» լրագրողական դաշտը չի մաքրել տարատեսակ պետրոսղազարյաններից, արմենդուլյաններից, համլետղուշչյաններից եւ այլ ապազգային գրանտածիծ աղբից:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՑՊԱՀԱՆՋ (ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԶՈՀԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Սպիրիտների միությունից հայտնում են, որ իրենք Նիկոլին խորհուրդ են տալիս էդ ներողությունը զոհվածներից անձամբ խնդրել:

 

ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ (ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՅԱՀԱՎԱՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դու հա՞յ ես, թե՞ հողատու:

 

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ

«Համազգայինից» հայտնում են, որ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ պայմանավորվել են, եթե նա ցանկանում է «Համազգայինը» փակել, ուրեմն պիտի գնա Սոս Սարգսյանի հետ անձամբ համաձայնեցնի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԵԼՈՈՒԻՆԻ ՍԻՄՎՈԼԸ

Ըստ տարածքային կառավարման նախարարի` համայնքների հավասարաչափ զարգացման նպատակով կրթության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրել է, որ Կրթության նախարարությունը տեղափոխեն Դդմաշեն գյուղ:

 

ԲԱԽՏՆԵՐՍ ԲԵՐԵԼ Ա

Ըստ աստվածաբանների` բախտներս բերել ա, որ Նիկոլը Թումանյանի անունից ա ասել` «Վե՛ր կաց եւ քայլի՛ր», այլ Հիսուսի անունից Թումանյանին չի ասել.

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Վե՛ր ելի, Օհանե՛ս

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА