ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇՇԻ ՄԵԼՈՆ` ԱՐՅՈՒՆՈՏ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ. «ԹՈՂԵՔ ԵՍ ԻՄ ՎԻՇՏԸ ՍԳԱՄ»

19.02.2019 21:40 ՔՐԵԱԿԱՆ
ՇՇԻ ՄԵԼՈՆ` ԱՐՅՈՒՆՈՏ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ. «ԹՈՂԵՔ ԵՍ ԻՄ ՎԻՇՏԸ ՍԳԱՄ»

Ինչպես հայտնի է, «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով փետրվարի 10-ին Երեւանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացած Աբովյան քաղաքի բնակիչ Ջիվան Հարությունյանը ռեստորանի տիրոջ՝ Մելիք Մանուկյանի ազգականն է: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին ուղղված մահացածի քրոջ բաց նամակի առնչությամբ փորձեցինք պարոն Մանուկյանից ճշտել՝ նա կիսո՞ւմ է ազգականի տեսակետը եւ արդյո՞ք իր հերթին է մեղադրում Նվեր Ծառուկյանին: ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ բավականին «կոտրված» ձայնով պատասխանեց.

ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

- Հավատացեք, տեղյակ էլ չեմ, թե ինչ նամակի մասին է խոսքը:

- Հիվանդանոցում մահացած Ձեր ազգականի` Ջիվան Հարությունյանի քույրը կատարվածի մեջ մեղադրում է Գագիկ Ծառուկյանի որդուն: Ուզում ենք իմանալ՝ Դուք եւս այդ տեսակետի՞ն եք:

- Ես հիմա ոչինչ չեմ ուզում խոսել, իմ ցավը շատ մեծ է:

- Հասկանում ենք, պարզապես...

- Չէ, աղջիկս, Աստված չտա՝ հասկանաք: Կներեք, ուզում եմ ճիշտ հասկանաք. թողեք ես իմ վիշտը սգամ, իմ դարդով ապրեմ:

ՇՇԻ ՄԵԼՈՅԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՍԻՎԱՑԵԼ Է

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА