o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում շուրջ 60 հազար հայերի հոգեւոր խնամատարությունը հոգում են 7 հոգեւորական

20.01.2019 10:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գերմանիայում շուրջ 60 հազար հայերի հոգեւոր խնամատարությունը հոգում են 7 հոգեւորական

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ վարդապետ ԻՍԱԽԱՆՅԱՆՆ ուշագրավ վիճակագրություն ներկայացրել: Նա նշել է, որ Գերմանիայի բնակչության շուրջ 75 տոկոսն իրեն համարում է քրիստոնյա, որոնցից շուրջ 24 միլիոնը Հռովմեական Կաթողիկե Եկեղեցու հետեւորդներ են, գրեթէ նույնքանն էլ Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու հետեւորդներ:

«Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ». Վահան Բաբայան

«Մնացածը՝ քրիստոնեական տարբեր հարանվանությունների՝ բյուզանդական եւ արեւելյան ուղղափառ քրիստոնյաներ են, ինչպես նաեւ զանազան բողոքական ուղղուածությունների հետեւորդներ։ Այս վիճակագրության մեջ՝ նաեւ շուրջ 60 հազարը հայեր են», - նշում է Հայր Սերովբեն։

Հայր Սուրբը համեմատական վիճակագրություն անցկացնելով՝ նկատել է. «Հռովմեական Կաթողիկե Եկեղեցին ունի շուրջ 24 միլիոն հետեւորդ։ Այս 24 միլիոնը միավորված են շուրջ 10 750 ծուխերում կամ եկեղեցական համայնքներում, այսինքն՝ միջին հաշվով 2 250 անձ կազմում են մեկ ծուխ կամ եկեղեցական համայնք։ Գերմանիայում կան կաթողիկե շուրջ 24 500 գործող եկեղեցի, այսինքն՝ միջին հաշվով ամեն 975 անձի համար մեկ եկեղեցի կա։ Այս 24 միլիոնի հոգեւոր խնամատարությունը հոգում են շուրջ 13 500 հոգեւորականներ, այսինքն՝ միջին հաշվով յուրաքանչյուր 1 750 անձի համար մեկ հոգեւորական կամ հոգեւոր հովիվ կա»։

Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Իսկ ինչ վերաբերում է գերմանահայ համայնքին՝ Սերովբե վարդապետն ընդգծում է, որ Գերմանիայում, ըստ մոտավոր հաշուարկների ապրում են շուրջ 60 հազար հայեր։ Եկեղեցական իմաստով հայերը միավորված են 15 եկեղեցական համայնքներում, այսինքն՝ շուրջ 4 000 հայեր կազմում են մեկ ծուխ կամ եկեղեցական համայնք. «Թեմի իրավասության ներքո գործում են միայն 3 եկեղեցի։ Մնացած 12 համայնքները ամիսը մեկ անգամ իրենց Սբ. Պատարագները կազմակերպում են քույր եկեղեցիներում։ Գերմանիայում թեմական տուրք են վճարում շուրջ 2 000 ընտանիք, այսինքն՝ հայության շուրջ 13,5 տոկոսը։ Շուրջ 60 հազար հայերի հոգեւոր խնամատարությունը հոգում են 7 հոգեւորական, այսինքն՝ միջին հաշվով յուրաքանչյուր 8 500 անձի համար մենք ունենք մեկ հոգեւորական»։

Մայր Աթոռի հրատարակչությունը կհամագործակցի միջազգային կրոնական հրատարակիչների հետ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА