ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԼՂ-ում ստատուս-քվոյի գլխով մեղավորը Իլհամ Ալիեւն է». ադրբեջանագետ

05.01.2019 22:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«ԼՂ-ում ստատուս-քվոյի գլխով մեղավորը Իլհամ Ալիեւն է». ադրբեջանագետ

Երեկ ադրբեջանական մամուլում հայտնվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանքն ու ազատությունը» գրքից մի դրվագ՝ կապված Քի Վեսթի հայտնի հանդիպման հետ։ Անդրադառնալով վերոնշյալին՝ ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ նշում է, որ Քի Վեսթում համաձայնության ձախողման մասին Քոչարյանի պատմածն, առնվազն իր համար, մի քանի բան է վերահաստատում:

«Այլեւս Նիկոլը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի...». Մենուա Հարությունյան

Ադրբեջանագետն իր դիտարկումները բաժանել է չորս կետի, որը ներկայացնում ենք ստորեւ.

1. Հեյդար Ալիեւը ԼՂ հակամարտությունը կարող էր կարգավորել ի վնաս իր վարկանիշի, բայց չարեց, քանի որ ուներ իշխանությունը որդուն փոխանցելու խնդիր։ Այսինքն, ԼՂ-ում ստատուս-քվոյի գլխով մեղավորը Իլհամ Ալիեւն է:

2. Հակամարտությունը կարգավորելու ամենաիրատեսական ժամանակահատվածը եղել է 90-ականների վերջն ու 2000-ականների սիզբը:

​​​​​​​«Ուշքի եկե՛ք արա, ա՛յ անհայրենիք ու պետական մտածողություն չունեցող դեմագոգներ»

3. Թյուր կարծիք է, թե Ալիեւների ընտանիքը շահագրգռված չէ ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ, որպեսզի շարունակի իշխել երկրում։ Իլհամ Ալիեւի ներկայիս քայլերը ցույց են տալիս, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի ԼՂ հարցը «լուծի» ԱՀ տարածքային ամբողջականության շրջանակում: Ինչո՞ւ... Հենց այս դեպքում միայն Ալիեւների ընտանիքը կարժանանա Ադրբեջանում հավերժ իշխելու ժողովրդի (լուռ) համաձայնությունը։ Ադրբեջանի շահերից բխող կարգավորումը միայն կարող է արդարացնել միլիարդավոր դոլարների կողոպուտն ու բազմաթիվ խնդիրների առկայությունը։

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

4. Եթե չի համարձակվել խնդիրը ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ միջոցով կարգավորել Հեյդար Ալիեւը, ապա առավելեւս դրան չի կարող գնալ Իլհամ Ալիեւը, քանի որ չունի այն լեգիտիմությունը, որն ուներ հայրը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА