o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ՈՐ ԻՆՔՆ Է ԱՊԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

18.12.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ՈՐ ԻՆՔՆ Է ԱՊԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Եվ այսպես, ՀՀ ազատ եւ հպարտ քաղաքացիներին կարելի է շնորհավորել` ունենք ԱԺ, ուր սահմանադրական մեծամասնությունը պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, իսկ նոմինալ ընդդիմություն համարվող 1/3-ը բաղկացած է ԲՀԿ-ից եւ ԼՀԿ-ից, որոնց իրական ընդդիմություն չի համարում ոչ ոք: Անգամ ականավոր ՔՊ-ականները, ինչպիսիք են Տիգրան Ավինյանը, կամ Նիկոլի աներձագը, քամահրանքով փաստում են, որ այդ  կուսակցություններն ընդդիմադիր չեն, եւ ՔՊ-ն իր ներսից պետք է գեներացնի ընդդիմություն, քանի որ այդ 88 պատգամավորի մեջ առկա են տարբեր քաղաքական հայացքներ ունեցողներ:

 

ԱՆԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՎ ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Մեծն փոխվարչապետը եւ ոչ պակաս մեծն աներձագը փաստեցին մի բան` որ ԱԺ մեծամասնությունը բացարձակապես գաղափարական չէ, այլապես խոսք լինել չէր կարող «տարբեր քաղաքական հայացքների» մասին: Դե մի մասը սորոսական «քաղհասարակություն» են, որը բաղկացած է կամ ծայրահեղ լիբերալներից, կամ ոչ պակաս ծայրահեղ ձախ, գրեթե անարխիստներից: Դե մի մասն էլ փողոց փակող հասարակ տղաներ ու աղջիկներ են, ովքեր Շիրակի կամ Արարատի  դժբախտ մարզպետների օրի են, որ Սվիտալսկուն կարող են համարել Ռուսաստանի դեսպան, կամ չիմանալ, թե հեկտարն ինչ է...

Այդպիսի աջաբսանդալից ընդդիմության գեներացում ակնկալելը պատրանք է, ինչը կարող է հաստատել քաղաքագիտություն սովորող ցանկացած ուսանող: Իսկ ինչ վերաբերում է նոմինալ ընդդիմություն համարվող ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին...

Երկուսն էլ դեռ պատգամավորական մանդատները չվերցրած, իրար ասում են` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: ԲՀԿ-ականները լույս աշխարհ են հանում Էդմոն Մարուքյանի եւ վերջինիս եղբոր անցյալի ուշագրավ էջեր, մեղադրում ուտող-ուրացող լինելու մեջ եւ պիտակում գրպանային ընդդիմություն, ԼՀԿ-ն էլ, այդ թվում նաեւ Էդմոնի երկարատեւ ուղիղ եթերով, որը առանց ուղեղի կարճ միացման, երեք րոպեից ավել լսել հնարավոր չէ, Ծառուկյանին հիշեցնում է օլիգարխ բնույթը, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ծառայելը ու ընդդիմադիր լինելուց մղոններով հեռու լինելըԿարճ ասած` երկուսն էլ իրար բոլ-բոլ ցեխարձակել են, երկուսի փոխադարձ մեղադրանքներն էլ հիմնականում ճշմարտություն են, եւ պարզ է մի բան` երկուսն էլ ընդդիմադիր չեն կարող լինել եւ քաղաքական առումով, որպես կուսակցություն պիտանի չեն ոչ բնությանը, ոչ մարդկությանըԲայց, ինչպես ասվում է, մեղքն իրենց վիզ, իսկ մեզ առավել հետաքրքրողը հետեւյալ իրողությունն է` ընդդիմություն ԱԺ-ում չկա եւ չի էլ կարող գոյանալ: Մեծամասնությունն էլ, որը ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը, քաղաքացիներին անծանոթ մարդիկ են, քանզի 884 հազար քաղաքացիներ քվե են տվել ոչ թե այդ անհայտ թրաշամանուկներին, այլ Նիկոլ Փաշինյանին, որը պատգամավորական մանդատ չի վերցնելու: Այսինքն` դրանք պիտանի են հիմնականում կոճակ սեղմելու, եւ բացառությամբ թերեւս մի քանի հոգու, ովքեր հիմնականում լրագրությունից են եկել խորհրդարան, ընդհանրապես երեւի թե հոդաբաշխ միտք չկարողանան կազմել: Եվ դրանից բխում է հետեւյալը` ընդդիմադիր միտք, ընդդիմադիր քննադատություն հնչելու է ոչ թե խորհրդարանի դահլիճում, այլ` փողոցում, ընդդիմությունը լինելու է բացառապես արտախորհրդարանական: Իսկ երբ ԱԺ ամբիոնից քննադատություն չի հնչում` մեծամասնությունը լճանում է, անգամ եթե բաղկացած լինի հանճարներից, իսկ լոզունգային կամ ստամոքսային մտահորիզոն ունեցող թրաշամանուկների պարագայում, դա լինելու է ավելի արագ:

ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Պետդեպի` մեր ընտրություններին տված բարձր գնահատականը, ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի` ոչինչ էլ չի նշանակում. «Միացյալ Նահանգները, իհարկե, կարող է գնահատել հայաստանյան ընտրությունների որակը` հղում տալով ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացության մեջ տեղ գտած գնահատականին, բայց դա չի նշանակում, որ լավ ընտրություններ անցկացնելուց հետո Հայաստանը ավելի առաջնային պետություն է դառնալու Վաշինգտոնի համար, քան «բարձր առաջնահերթություն» ունեցող պետության կարգավիճակը, որը Հայաստանում ֆիքսեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը»:

Ի դեպընտրություններին շատ բարձր գնահատական է տվել եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, սակայն դրան չի հետեւել շնորհավորանք ՀԱՊԿ որեւէ երկրի առաջին դեմքից, իսկ վերլուծաբան Արթուր Դանիելյանը կարծիք է հայտնում, որ ավելի լավ է դա չլիներ, քանզի դրա լինելու փաստը վիրավորական է: Դավիթ Շահնազարյանն էլ փաստում է, որ ընտրությունների որակը ծայրահեղ ցածր էր. «Այո, ցավոք, ես չեմ սխալվել, սա Հայաստանի բոլոր ընտրություններից ամենավատթար ընտրություններն էին, սկսած այն հանգամանքից, որ մեկ անձի որոշումով մեր հասարակությանը եւ բոլոր քաղաքական ուժերին պարտադրվեցին այս արտահերթ ընտրությունները շատ արագ` բլից ռեժիմով, երկրորդը` ընտրություններում շատ մեծ մասշտաբով օգտագործվեց վարչական ռեսուրսը: Երբեք վարչական ռեսուրսի այսքան մեծ օգտագործում Հայաստանի որեւէ ընտրություններում չէր եղել: Իմիջիայլոց, ասեմ, որ ընտրություններին վարչական ռեսուրսի օգտագործումը քաղաքական կոռուպցիա է»:

Եվ ամենակարեւորը, ըստ Շահնազարյանի. «Մենք այսօր ունենք այնպիսի խորհրդարան, որը քաղաքական մարմին չէ, որը ոչ միայն չի ապահովելու ներքաղաքական կայունություն, այլեւ ինքն է դառնալու անկայունության աղբյուր: Բացարձակապես միագույն խորհրդարան է, ընդդիմության նշույլ այնտեղ գոյություն չունի, բացարձակապես ապաքաղաքական մարմին է: Ինչքան էլ ցավալի է, ամբոխը հաղթեց ՀՀ գիտակցված քաղաքացուն»: Դրան գումարվում է այն, որ ըստ էության կազմալուծվեց ե՛ւ ազատ մամուլի, ե՛ւ քաղաքացիական հասարակության ինստիտուտը, ու փոխարենն ունենք բազում հեղափոխական թռուցիկներ եւ իշխանությունների կցորդ «իրավապաշտպաններ»: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների բարձր գնահատականին, Դավիթ Շահնազարյանն ասաց. «Բոլոր նախորդ ընտրություններին էլ շատ բացասական գնահատականներ չեն եղել, բայց սա լուրջ մտորելու առիք է տալիս, թե ինչում էին շահագրգռված, որ քաջատեղյակ լինելով թե՛ ճնշումներին, թե՛ վարչապետի հռետորաբանությանը, սպառնալիքներին ու վիրավորանքներին, այնուամենայնիվ, այսպես եղավ, հետեւությունը թողնում եմ ձեզ: Բայց նույնիսկ այն երկրների ղեկավարները, որոնց ներկայացուցիչները այստեղ դիտորդական առաքելություն էին իրականացնում, ընդհանրապես կարծես ոչ մի շնորհավորանք չուղարկեցին, այդ իմաստով սա ռեկորդային ընտրություն էր. շնորհավորանքները գալիս էին կա՛մ շատ ցածր մակարդակով, արտգործնախարարների մամուլի խոսնակի մակարդակով, կա՛մ ընդամենը անդրադարձով, ընդամենը 2-3 բարձր մակարդակով շնորհավորականներ են եղել, եղել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շնորհավորական ուղերձը, բայց ավելի լավ կլիներ դա ընդհանրապես չլիներ, որովհետեւ տեքստում, եթե նայեք, այնտեղ բացակայում է ժողովրդավարություն բառը: Հետեւությունները իշխանություններն իրենք պետք է անեն»:

Կարճ ասած, հաճելի ոչինչ չկա: Եթե արտաքին աշխարհի վերաբերմունքն այդպիսին է, ապա ստացվում է, որ Փաշինյանի վարչախմբին գրեթե ոչ ոք լուրջ չի ընդունում: Ու դրա հետեւանքն էլ հենց այն է, որ Լուկաշենկոյից, կամ, ասենք, Լավրովից, լսում ենք այնպիսի բաներ, որոնք նախորդ իշխանությունների օրոք երբեւէ պատկերացնել իսկ հնարավոր չէր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА