ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսալեզու քաղաքացիների իրավունքը` հեչ, ԲՀԿ ցուցակ մտնելը` մեջ

14.11.2018 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ռուսալեզու քաղաքացիների իրավունքը` հեչ, ԲՀԿ ցուցակ մտնելը` մեջ

Oրեր առաջ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անդրադարձել է արտերկրի, այդ թվում` Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի ուսուցման կրճատման հետ կապված խնդրին: Նա մասնավորապես նշել է, որ մեծ խնդիր է առաջացնում ռուսաց լեզվով ուսուցման կրճատումը մի շարք պետություններում, ինչը ռուսալեզու մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է: Ըստ ՌԴ օմբուդսմենի` դրանք մերձբալթյան երկրներն են, Հայաստանը, Ղրղզստանը եւ բազում այլ պետություններ, որոնք այսօր զրկվում են երեխաներին ռուսալեզու կրթություն տալու հնարավորությունից: Թե արդյոք ռուս պաշտոնյայի մտահոգությունների հետ համամիտ է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ռուս համայնքի ներկայացուցիչ ՏԱՏՅԱՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, «Իրավունքը» փորձեց պարզել հենց նրանից: Սակայն փորձը դարձավ փորձանք: Նա անգամ հարցը լսելու բարեկրթություն չունեցավ, թեպետ երկու անգամ փորձեցինք զրուցել նրա հետ: Իսկ հետո հայտնվեց նույն խմբակցության քարտուղար, թիվ 4 ընտրատարածքից առաջադրվող ԲՀԿ ռեյտինգային պատգամավորի թեկնածու ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ եւ Բեթմենի պատրաստակամությամբ` այսպես ասած, «փրկեց» գործընկերոջը` թույլ չտալով նրան լսել մեր հարցը: Այո, առաջին հայացքից աբսուրդ է, բայց Տ. Միքայելյանին հիմա հուզում է ոչ թե Հայաստանում ռուսալեզու մարդկանց իրավունքների խախտումը, այլ այն, թե հաջորդ խորհրդարանում արդյոք ԲՀԿ-ն պատրաստվում է իրեն ընդգրկել ցուցակում, ինչի համար էլ ակտիվ քննարկումների մեջ էր ԲՀԿ լիդերների հետ:

Վահան Բաբայանն Արցախի նախագահի թեկնածո՞ւ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА