ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը չի կողմնորոշվում, ով է իրենց համար ուժեղ ընդդիմություն լինելու

13.11.2018 13:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տիգրան Ավինյանը չի կողմնորոշվում, ով է իրենց համար ուժեղ ընդդիմություն լինելու

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինայնը նշեց, որ մինչ այս պահը ՀՀկ-ն դեռ չի կարողանում գիտակցել, որ իրենք այլեւս իշխանություն չեն եւ իշխանությունը այլեւս պատկանում է ժողովրդին. «ժողովուրդն է որոշելու ընտրությունների միջոցով, թե ով կլինի հաջորդ իշխանությունը եւ ընդդիմությունը»:

Տիգրան Վիրաբյանը փոխքաղաքապետից կդառնա՞ փոխնախարար

Ըստ Ավինյանի հաջորդ խորհրդարանը լինելու է շատ ավելի ուժեց, քան նախորդն է. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այն խորհրդարանը, որը կլինի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների արդյունքում, կլինի բավականին բազմազան, կլինի բավականին ուժեղ, չի լինի մենաշնորհային՝ այսպես ասած ՔՊ-ի կողմից, միայն ՔՊ անդամների մասին չի խոսքը լինելու, լինելու է շատ ուժեղ ԱԺ, որը կարող է շատ հարցերում ունենա տարակարծություններ»:

iravunk.com-ը հետաքրքրվեց ո՞ւմ է տեսնում խորհրդարանում եւ առհասարակ քաղաքական դաշտում իրենց համար շատ ուժեղ ընդդիմություն, փոխվարչապետը տվեց լակոնիկ պատասխան. «այն, ուժը, որը կընտրվի ու կանցնի խորհրդարան»,- չմանրամասնելով, թե ում են համարում ուժեղ ընդդիմություն՝ իշխանությանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА