ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել. Դավիթ Տոնոյան

12.11.2018 20:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել. Դավիթ Տոնոյան

Պաշտոնապես հայտարարում եմ, որ նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Դա եղել է միջդիրքային տարածություն, որը որ կրճատվել է, ընդ որում` Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ երբևիցե ՀՀ զինված ուժերը վերահսկողություն չեն իրականացրել: Մենք դիմել ենք որոշակի միջոցների, որպեսզի չեզոքացնենք հնարավոր գործողությունները, որ կարող էին տեղին ունենալ այդ պայմաններում», - ասաց Դավիթ Տոնոյանը։

Դավիթաշենում ՀՀԿ-ն երրորդն է

Նա նշեց՝ հարակից բնակավայրերի մասով, կա որոշ խնդիր.

«Մենք հնարավորինս շփումների մեջ ենք տեղի բնակչության հետ, աշխատում ենք իրենց հետ, բացատրում ենք, որ այդ դիրքերի տեղափոխումը չպետք է սպառնալիք համարեն, ռիսկերը, որ գոյություն ունեն, մենք նվազեցրել ենք», - ասաց Դավիթ Տոնոյանը։

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ խնդիրը մի քանի անգամ բարձրացվել է նաև մեր միջազգային գործընկերների առջև:

«Կարծում եմ` արդեն իսկ հանգուցալուծում կա», - ասաց Դ. Տոնոյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА