o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏԸ

09.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ԱՐԱՀԵՏԸ

Հայ հանրությունը հազիվ էր հասցրել ուրախանալ, որ «ԼԳԲՏ քրիստոնյաների» ֆորումը չեղյալ է հայտարարվել, եւ միանգամից առավել քան ինտենսիվացավ ազերիների հետ ընկերանալու, բարեկամանալու, նրանց նույնիսկ սիրելու գարշելի քարոզչությունը: Պացիֆիզմի` պետության համար մահացու վարակը կրկին սկսեց դուրս գալ բոլոր ծակուծուկերից:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ՊԱՑԻՖԻԶՄԻ ԱԿՈՒՆՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈ՞ՒՄ Է

Բնական է, որ պղծաֆորումը չանցկացնելու մասին հայտարարությանը հետեւեց տխրահռչակ Սաքունցի կաղկանձը, թե ով է պատասխան տալու ֆորումը չանցկացնելու համար: Դե, սույն, կներեք արտահայտության համար, իրավապաշտպանը, «երկուսը մեկում» տարբերակն է, քանզի միաժամանակ պաշտպանում է ե՛ւ տարատեսակ պղծությունները, ե՛ւ թշնամու հետ ընկերություն անելու գաղափարը: Ոչ ոք չի մոռացել, թե ժամանակին ինչպես ոմն Գեորգի Վանյան փորձում էր Վանաձորում` Սաքունցի գրասենյակում, իսկ այնուհետ Գյումրիում` Լեւոն Բարսեղյանի գրասենյակում անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Երկու դեպքում էլ, պատկերավոր ասած, նախաձեռնողները քոթակ կերան, բայց ամենեւին ոչ «մուֆթա տեղը», ու փառատոն կոչեցյալը ձախողվել էր: Բայց հիմա զազրելի պացիֆիզմը նոր թափ է հավաքել: Կրկին ասպարեզում հայտնվել է կապտամազիկ Ասյա Խաչատրյանը, եւ շատերի վրա այդ հակակրելի կերպարի հայտնությունը չարագուշակ տպավորություն թողեց: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես հենց կապտամազիկի հայտնությանը հետեւել էին, այսպես կոչված, թավշյա իրադարձությունները: Իսկ այս անգամ դա առավել չարագուշակ է, քանզի հայտնվել են լուսանկարներ նրա եւ ազերի Թեյրան Բայրամովի համատեղ լուսանկարները...

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Բնականաբար, բոլոր նորմալ քաղաքացիները դրանից զայրույթ եւ նողկանք ապրեցին, սակայն միանգամից ծլեցին եւ պաշտպանները: SOS «հումորային», իսկ իրականում չափազանց գռեհիկ հեռուստահաղորդման հեղինակ եւ հիմնադիր Հայկ Բարսեղյանը որոշեց կրծքով պաշտպանել կապտամազիկի եւ թուրքի «ընկերությունը» ու հանդես եկավ հայտարարությամբ, որը դավաճանությունից գրեթե չի տարբերվում: «Ամեն մարդ իրավունք ունի ընկերություն անել նրա հետ, ում հետ ուզում է,- ասում է Հայկ Բարսեղյանը` ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի եւ Թեյրան Բայրամովի:- Ես ուզում եմ նորմալ հարաբերություններ ունենալ ադրբեջանցիների հետ, գնալ Ադրբեջան, շփվել նրանց հետ, եւ ես ուզում եմ, որպեսզի ադրբեջանցիները գան մեզ մոտ: Ես ուզում եմ, որպեսզի մեր ժողովուրդները բարեկամներ լինեն, ոչ թե թշնամիներ»:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Դե, ինչպես կռահեցիք, սույն կերպարանքը ոչ պակաս ապազգային Լեւոն Բարսեղյանի որդին է, եւ հաստատում է, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Եվ իհարկե, հայր եւ որդի Բարսեղյանները միանգամից եղբայրական «սալամի» արժանացան Բաքվից: Մազութային սուլթանատի քարոզչամեքենան պատկառելի տեղ է հատկացրել այդ պատմությանը, ու հայր եւ որդի Բարսեղյանները գովասանական խոսքի արժանացան: Իհարկե, ժողվարչապետ Փաշինյանի երկրպագուները ջանալու են պնդել, թե այդտեղ Նիկոլը ոչ մի մեղք չունի, եւ ընդհանրապես չի կարող կողմ լինել այդպիսի երեւույթներին: Բայց ե՛ւ կապտամազիկի, ե՛ւ Բարսեղյանի պաշտպանությամբ շատ ակտիվ հանդես եկավ փաշինյանական ՔՊ կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանը, ով, ի դեպ, հայտնի է նաեւ շատ ջերմ վերաբերմունքով դեպի ԼԳԲՏ-ները: Այնպես որ, զազրելի պացիֆիզմի ակունքը հենց վոժդի կուսակցությունում է: Եվ, ի դեպ, ուշագրավ է, որ մեծամասամբ ԼԳԲՏ-ի եւ ազերիների հետ պաչպռոշտիի ջատագովները նույն անձինք են: Քաղաքագետ Անժելա Էլիբեկովան իրավացիորեն նկատում է. «Ինչ երկխոսութան մասին կարող է  հիմա խոսք գնալ, երբ մի կողմն ասում է` եկեք ընկերություն անենքմյուս կողմն ասում է` ես քեզ կսպանեմ»: Քաղաքագետը նաեւ մատնանշում է պացիֆիզմի վնասակարությունը. «Կես տարում  արդեն հասել ենք նրան, որ քննարկում է  գնում հասարակության մակարդակում ինչ-որ շերտերի մոտ հող հանձնելու  վերաբերյալ, ինչը դեռ ամիսներ առաջ անհնար էր թվում առհասարակ նման թեմայի արծարծումը»:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Ի դեպ, հետաքրքրական է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շտապեց սահմանազատվել ՔՊ-ի քարոզարշավից. «Հաշվի առնելով այն, որ զինված ուժերը պետք է բոլոր քաղաքական գործընթացներից դուրս լինեն, կարծում եմ, որ պաշտպանության նախարարի` որեւիցե մի կուսակցության մեջ ներգրավվելը այնքան էլ ճիշտ չէ»: Նա նշեց նաեւ, որ քարոզարշավին չի մասնակցի. «Պետք է ապահովեն ԶՈւ դուրս լինելը բոլոր քաղաքական գործընթացներից»: Անշուշտ, բանակը չպետք է մասնակցի քաղաքականությանը, սակայն այդպես շեշտված սահմանազատվելը հուշում է, որ այս ամբողջից  պաշտպանության նախարարը, ռսի ասած «կերոսինի հոտ» է առել...

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

Դե, իսկ իշխանական կուսակցության բացարձակ բոլշեւիզմի վերաբերյալ արտահայտվել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով, ըստ ամենայնի, գլխավորելու է ՀՀԿ ցուցակը. «Մեզ հաճախ են ասում. «Բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաեւ այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին: Բայց արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը: Վստահ եմ, որ ո՛չ: Այլապես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշխանությունից` հիշելով եւ հիշեցնելով մեր օրինակը, համարելով, որ իշխանափոխությունն ինքնասպանություն է, կենաց-մահու կռիվ, այլ ոչ թե բնականոն գործընթաց»: Խոշոր հաշվով, հենց ոչ թե ապագայի, այլ ԱԺ արտահերթ ընտրություններով ձեւավորված կառավարությունը կարող է իշխանափոխությունը ինքնասպանություն համարել, քանզի գնալով ավելի ու ավելի ուրվագծվում են տարատեսակ հողատու սցենարները: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ ե՛ւ պացիֆիզմը, ե՛ւ բանակի ու ազատամարտիկների հետեւողական վարկաբեկումը ծառայում են հենց «Հող խաղաղության դիմաց» ցնդաբանական սցենարներինՔՊ-ն, անշուշտ, մեկ մարդու վրա հիմնված կուսակցություն է: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ «եթե Փաշինյան Նիկոլը մեկ շաբաթ գրիպ ընկնի` կկորեք սաղդ»: Իսկ որ սեւի ու սպիտակի տրամաբանությունը, պատկերավոր ասած, զռում է, դա ակնհայտ է: Այսպես, մայր բուհում կռիվ սարքելու միջոցով նիկոլական ջահել ակտիվիստները փորձել են անհապաղ հաշվետվություն պահանջել ուսխորհրդից: Դրան հետեւել է նաեւ այնպիսի երեւույթը, ինչպիսին է Նիկոլի մտքերը բարձրաձայնող Ալեն Սիմոնյանի պնդումը, որ ՀՀԿ-ն հաջորդ ԱԺ-ում չի լինելու: Ալենին էլ ձայնակցել է այժմ ընդդիմություն խաղացող, բայց իրականում Նիկոլի արբանյակ Էդմոն Մարուքյանը. «Շարմազանովին ասեք` նախ կհայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք` ընդդիմություն կլինեք, թե ինչ: Մի՛ փորձեք սրա-նրա վրա տակառ գլորել: Նույն Շարմազանովը մի ասացվածք ուներ, որ ամեն օր ասում էր` երբ որ ապրում ես ապակե տնակում, քար մի շպրտիր մյուսի վրա»:

«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍՂԱՐԱՆԸ

Եթե հիշատակենք նաեւ այն, որ կասկածելի հեղինակություններն էլ են արդեն առնչվում ՔՊ-ի հետ, ամեն ինչ բավականին թափանցիկ է դառնում: Այսպես, մամուլում խոսվում է, որ ՔՊ-ի կողմից ռեեյտինգայինով առաջադրվելու է քրեական հեղինակություն Տույի քույրը, ինչպես նաեւ Արմավիրի Նովոյի որդին... Դե, մի քայլով միջնորդավորված մասնակցությունը արդյունքում ինչո՞վ է տարբերվում ուղղակի մասնակցությունից: Եթե դրան հավելենք վարչական ճնշումների աննախադեպ մակարդակը, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը: Ի դեպ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որ ինքն էլ առանձնապես բարի պտուղ չէ, բայց ՔՊ-ի վերաբերյալ  իրավացիորեն նշում է. «Շատերը հույսեր ունեին, որ Նիկոլ Փաշինյանի «ուղիղ ժողովրդավարության» մասին ելույթներն իրականություն են դառնալու: Չի կարող ուղիղ ժողովրդավարություն հաստատվել միանգամից ողջ երկրում, այլ առաջին հերթին այդպիսին պետք է դառնան հենց կուսակցությունները: Նիկոլի կուսակցությունը պետք է այդ ուղիղ ժողովրդավարությունը հենց իր մեջ կառուցեր: Կուսակցությունների ժողովրդավար լինելու ամենաառաջին պայմանն այն պետք է լիներ, որ այդ կուսակցության նախընտրական ցուցակը կազմվեր կուսակցության բոլոր անդամների մասնակցությամբ, ռեյտինգային կարգով` ընտրություններով եւ ցուցակի անդամներն ունենային ելույթներ, տեղի ունենային քաղաքական դեբատներ ու ամենակարեւորը` ցուցակում ընդգրկված լինելու համար պատասխանատվություն ստանձնեին իրենց կուսակցական ընկերների առջեւ, այլ ոչ թե դրա համար պարտական լինեին ցուցակ կազմողներին եւ վերջում այդ ցուցակը հաստատող կուսակցության ղեկավարին... Չի լինելու նաեւ այդ կազմակերպության կողմից կառավարվող երկրում»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԶՐՈ ԵԼՔ

Այո, ՔՊ-ի կողմից ղեկավարվող երկրում ժողովրդավարություն լինել չի կարող: Չի կարող լինել եւ պառլամենտարիզմ, քանզի կուսակցական համակարգը, արդեն չկա: Իսկ քաղաքական համակարգի ապամոնտաժմանը կարող է հետեւել արդեն պետական համակարգի ապամոնտաժումը: Առայժմ ընթանում ենք պետության ինքնասպանության արահետով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА