ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավորները «Իմ քայլից» առաջարկ դեռ չեն ստացել

06.11.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավորները «Իմ քայլից» առաջարկ դեռ չեն ստացել

ԱԺ ՀՀԿ խմբակցությունում տեղ գտած ասորական եւ քրդական համայնքների ներկայացուցիչ պատգամավորներն առաջիններն էին, ովքեր հրաժարվեցին ՀՀԿ-ից ու նախ մայիսին կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն, ապա սկսեցին բոլոր քվեարկություններն իրականացնել այնպես, ինչպես հարմար էր այլեւս իշխող քաղաքական ուժի քիմքին: Իսկ թե այսօր ինչպես են մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԻՑ, որն, ի դեպ, խորհրդարանականների շարքում ավագ լինելու իրավունքով` մեկ աշխատանքային օր անգամ ԱԺ նախագահի դերակատարություն էր ստանձնել:

«Մոռացա հարցնեմ` Սորոսը ո՞նց ա, Սորոսը…»

ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀՐԱՎԵՐԻ «ԻՄ ՔԱՅԼԻՑ»

– Պարոն Հասանով, ո՞ր քաղաքական ուժի հետ եք պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Մենք` որպես ազգային փոքրամասնություն, միշտ պետք է լինենք իշխանամետ, որովհետեւ մեր համայնքային բոլոր հարցերը լուծում ենք կառավարության, իշխանությունների հետ: Եվ այդ իսկ պատճառով մտել էինք Հանրապետական կուսակցության ցուցակում, որ այն ժամանակ իշխանություն էր: Իսկ հիմա փոխվել է իրավիճակը, փոխվել է կառավարությունը, եւ կուզենանք, որ լինենք կառավարության շրջանակների հետ, մեր նախընտրական բոլոր հարցերը լուծել կառավարական կուսակցությունների հետ: Եթե առաջարկություն կլինի կառավարող կուսակցությունից, սիրով կընդունենք եւ կմասնակցենք այս ընտրություններին:

«ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆՁԱՄԲ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԳՑԵԼ ՄԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ»

Փաստորեն, այս պահի դրությամբ առաջարկ չկա՞:

Դեռեւս չկա, բայց, իհարկե, ցանկանում ենք եւ սպասում, որ միգուցե մեզ կհրավիրեն իրենց կուսակցության ցուցակներով անցնել, որովհետեւ մերը քվոտա է: Որպես ազգային փոքրամասնություն` մենք հիմնականում մեր քրդական համայնքի միջոցով ենք գնացել եւ այդ համայնքով էլ կարողացել ենք մեր թեկնածությունը առաջադրել այդ կուսակցությունով:

ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼԸ ԴԵՌ ՊԱՐԶ ՉԻ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ ԷԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՏՎԵԼ

– Դուք ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ էիք հանդիպել: Այդ ժամանա՞կ էլ քաղաքական համագործակցության որեւէ առաջարկ չի եղել:

Արարատ Միրզոյանի հետ երբ հանդիպել ենք, քննարկել ենք մեր ազգային հարցերը եւ այլն: Իրենք գիտեն, որ մենք այս արտահերթ ընտրություններին պետք է մասնակցենք, մեզ ճանաչում են, էլի եմ ասում` եթե կլինի առաջարկ, մենք սիրով կընդունենք:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է` ՈՒԶՈՒՄ Է ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Իսկ եթե առաջարկ չլինի «Իմ քայլը» դաշինքից, չե՞ք մասնակցելու ընտրություններին:

Չգիտեմ` դեռ չեմ որոշել, բայց մենք կցանկանայինք «Իմ քայլը» դաշինքի կողմից որպես իշխող կուսակցություն առաջադրվեինք, որովհետեւ մենք գալիս ենք խորհրդարան` ոչ թե նեղ կուսակցական հարցերին մասնակցելու, քննադատելու, այլ գալիս ենք մեր ազգային հարցերը բարձրացնելու: Սա է եղել մեր նպատակը երեկ եւ այսօր:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին. Արարատ Միրզոյան

Այսինքն` ՀՀԿ-ի հետ, որոնց ցուցակով հայտնվեցիք անգամ ԱԺ նախագահի աթոռին, բոլոր քաղաքական կամուրջները համարում եք այրվա՞ծ:

Գիտեք ինչ, մենք ոչ մի այրելու կամ քանդելու, կիսելու-կիսվելու բան չունենք ոչ մի կուսակցության հետ: Հանրապետական կուսակցությունը եղել է իշխանության 10-20 տարիների ընթացքում, եւ այդ ժամանակ մենք բարձրացրել ենք մեր հարցերը, եւ դրանց տրվել են դրական պատասխաններ: Մենք գոհ ենք Հայաստանի ներկա եւ անցյալ բոլոր իշխանություններից, որ մեծ հոգատարություն են ցուցաբերում մեր համայնքի նկատմամբ եւ բոլոր ազգային փոքրամասնությունների նկատմամբ` իրենց լեզվի պահպանման, մշակույթի զարգացման, ինչու ոչ, նաեւ իրենց իրավունքների պաշտպանման ուղղությամբ: Եվ առաջին հերթին մենք գոհ ենք հայ ժողովրդից, շնորհակալություն ենք հայտնումմեր նկատմամբ տածած այդ ջերմ հոգատարության համար:

Եթե չկարողանամ նորմալ քարոզարշավ անեմ, մեկին տասը պրոբլեմ եմ սարքելու, ազնիվ ասում եմ. Աշոտյանը՝ Փաշինյանին

ՏՈՏԱԼԻՏԱՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆԱՄԵ՞Տ

– Ի վերջո, անգամ Թուրքիայի պես տոտալիտար երկրում քրդերը խորհրդարանում ունեն ընդդիմադիր խմբակցություն եւ կարողանում են իրենց հարցերը բարձրացնել: Ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանում միակ հույսը կապում եք իշխող քաղաքական ուժի հետ:

Պետք չէ զուգահեռ անցկացնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ` ազգային փոքրամասնությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի առումով: Մենք Հայաստանում չենք տեսնում խտրականություն` մեր լեզվի, մշակույթի արգելման հետ կապված: Եվ սա եղել է դեռեւս 1920 թվականին` խորհրդային կարգերի հաստատումից հետո: Ամեն ինչ արվել է մեզ համար` թերթեր ունենք, դասագրքեր եւ այլն: Իսկ Թուրքիայում իրենց Սահմանադրությամբ մինեւ օրս արգելված է քրդերենը ճանաչել եւ քրդերենով որեւէ միջոցառում անցկացնել, դաս սովորել:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում մարմանասն ծրագրային ելույթ է ունեցել․ «Հրապարակ»

Ոչ թե զուգահեռ ենք անցկացնում, այլ ինչպես Դուք էլ փաստեցիք, Հայաստանում իրավիճակն անհամեմատ ավելի լավ է: Ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները կարող են անգամ ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, իսկ Դուք ասում եք, որ ազգային փոքրամասնությունները միայն իշխանամետ պետք է լինեն:

Պարզապես, Թուրքիայի կառավարությունը մեր քրդական համայնքի ներկայացուցիչներին չի ընդունում  իրենց ցուցակներում, որպեսզի իրենք կարողանան հարցեր բարձրացնել: Այդ պատճառով էլ միայն մեծամասնականով են առաջադրում, եւ ժողովուրդն ընտրում է, այսինքն` քրդերն են ընտրում նրանց, եւ նրանք այդպես էլ մտնում են Մեջլիս որպես ընդդիմադիր պատգամավորներ: Ճիշտ է, մենք Թուրքիայում չունենք ինքնավարություն եւ այլն, բայց մեր ժողովուրդը նաեւ հայ ներկայացուցչի է ընտրել պատգամավոր` Կարո Փայլանին, որը նույնպես հանդես է գալիս Մեջլիսում հայերի Ցեղասպանության ճանաչման, քուրդ ժողովրդի ճնշվածության մասին բարձրաձայնելով: Ի դեպ, Մեջլիսում տարիների ընթացքում մեր քուրդ պատգամավորների կողմից եւս բարձրացվել են հայերի Ցեղասպանության ընդունման հարցը, որոնք անգամ ենթարկվել են կալանքի: Դրա համար էլ մեր ժողովուրդը Թուքիայում այսօր ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, ամեն օր քննադատում է իշխանություններին` մեր լեզվի պահպանման, մշակույթի զարգացման եւ կենցաղային ինքնավարություն ունենալու համար:

Ո՞վ կլինի ՀՀԿ շտաբի պետը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА