ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

23.10.2018 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԻՐԵՐԳ (ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՈԼԽՈԶՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ես էլ մայիսին չեմ մտել պարտեզ,

Չեմ քաղել ծաղիկ, վարդեր հրակեզ,

Իմ անուշ հովիվ, կսպասեմ ես քեզ,

Իմ ծաղիկ գարնան, կոլխոզի չոբան:

Արեւնամուտին տուն արի, յար ջա՜ն,

Կոլխոզի չոբան, արեւիդ ղուրբան:

 

ՀԱՐԱՅ-ՀՈՒՐՈՒՅ

Ըստ ԿԸՀ-ի` Կապանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլը «դըմփ-դըմփ հու»-ից սահուն անցավ «դըմփ-դըմփ չոշի»:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

«ԱԶԻԶՅԱՆՆԵՐԻ» ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ հնէաբանների` «Ազիզյանների» Հայկոն այնպիսի խղճուկ եւ գորշ Էրեբունի-Երեւան անցկացրեց, որ Արգիշտի թագավորը գերեզմանում շուռ եկավ:

 

ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ (ԵՐԵՎԱՆԻ 2800-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Երեւան դարձած իմ Քարվանսարա

 

ՆԻԿՈԼԵՆՑ ՎԻՃԱԿԸ «ՔՊ» Է

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` նույնիսկ նորանշանակ մարզպետ գեներալ Հունան Պողոսյանը Հունան Ավետիսյանի նման դոշ տվեց ՔՊ-ի թեկնածուի համար, բայց` պարտվեց:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՆՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕԼԻԳԱՐԽ ՉԿԱ» ՊՆԴՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– «Հայաստանում օլիգարխ չկա» ասելով` բերանդ չի քաղցրանա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА