ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ABC-ի հաղորդավարուհին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ Թրամփին քննադատելու համար

20.10.2018 11:06 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ABC-ի հաղորդավարուհին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ Թրամփին քննադատելու համար

Daily Caller-ը հաղորդում է՝ հայտնի ամերիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավար Ջոյ Բեհարը ABC հեռուստաալիքի The View հաղորդաշարի եթերում քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Թուրքիայում անհետացած լրագրող Ջամալ Խաաշկղջիի սպանության մասին լռելու և նոր Հիտլերի ի հայտ գալուն նպաստելու համար: 

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՐԺԵԼԻ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՈՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ».ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ըստ Ամերիկուհու՝ Թրամփն իր լռությամբ նպաստում է նրան, որ համաշխարհային ղեկավարներն ու բռնապետերը շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները:

«Ցանկանում եմ բերել Հիտլերի օրինակը: Հիտլերը 6 մլն հրեայի է սպանել: Եվ պատճառներից մեկը, որի համար գիտեր, որ կարող է անպատիժ մնալ այն էր, որ աշխարհն աչք էր փակել Հայոց ցեղասպանության վրա: Թրամփն էլ այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որն ասում է. մեզ համար միևնույնն է», - ասել է Ջոյ Բեհարը քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաև դերասանուհի Վուպի Գոլդբերգը և սյունակագիր, հեղինակ և լրագրող Մեգան ՄքՔեյնը:

Հիշեցնենք, որ The Washington Post-ի սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղջին անհետացել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենք մտնելուց հետո:

Լրատվամիջոցներում տարածվող որոշ տեղեկությունների համաձայն՝ լրագրողին սպանել են: Գործը հետաննքում է թուրական կողմը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА