o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը կլինի 30 տարի. վարչապետն աննախադեպ որոշում է կայացրել (

01.10.2018 11:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը կլինի 30 տարի. վարչապետն աննախադեպ որոշում է կայացրել (

Երիտասարդ ընտանիքները արտոնյալ պայմաններով կարող են ձեռք բերել բնակարաններ, Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր հարմարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային տարիքը առավելագույնը 65-ն էր, ապա հիմա այն դարձել է 70 տարի։

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

«Երիտասարդ ընտանիքները ոչ նորակառույց բնակարաններից կարող են տներ ձեռք բերել հետևյալ պայմաններով՝ Երևանում հիփոթեքային վարկի տոկոսը առավելագույնը կլինի 7.5 տոկոս, իսկ մարզերոմ՝ 5.5 տոկոս», - ասաց նա։

Վարչապետն ասաց, որ հիփոթեքային տոկոսների էական փոփոխություն է տեղի ունեցել։

«Եթե նախկինում պահանջվում էր, որ բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը լինի 30 տոկոս, ապա հիմա կանխավճարը կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է 2-րդ գույքի գրավ», - ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս ծրագրի շրջանակներում երկրորդային շուկայից՝ ոչ նորակառույց շենքերից, կարելի է գնել մինչև 25 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, իսկ առաջնային շուկայից՝ նորակառույց շենքերից՝ 30 միլիոն դրամի չափով բնակարան։

«Նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է, սա աննախադեպ ժամկետ է, նախկինում Հայաստանում երբեք այսպիսի ժամկետով հիփոթեքային վարկեր չեն տրվել», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերելու համար կգործի վարկի մարման 20 տարի ժամկետը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА