ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետությունը պարտավոր է պաշտպանել եկեղեցու, հավատացյալների իրավունքները»

14.09.2018 17:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պետությունը պարտավոր է պաշտպանել եկեղեցու, հավատացյալների իրավունքները»

«Դատապարտելի եմ համարում մի խումբ մարդկանց գործունեությունն ուղղված Հայոց Հայրապետի դեմ: Եկեղեցուն ուղղված հարվածները մեկ նպատակ ունեն՝ թուլացնել ազգի միասնությունը», - այս մասին գրում է «Ազգային արժեքների պաշտպանման ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ:  

«Շո՛ւտ, պարոն Օսիպյան, քանի իրենք չեն փախել»

Ս. Աղաջանյանն ընգդծում է, որ գրեթե ամեն շաբաթ իրենց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժում կոչող մի խումբ մարդիկ հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու դիմաց իրենց կոչերով եւ պիկետներով խոչընդոտում հավատացյալների մուտքը Եկեղեցի` դրանով իսկ ոտնհարելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ հավատացյալների իրավունքները. «Պետությունը պարտավոր է պաշտպանել եկեղեցու, հավատացյալների իրավունքները, որոնք այս օրերին անխնա ոտնահարվում են հակաեկեղեցական խմբի անդամների կողմից»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА