o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

04.09.2018 21:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ

Ինչ ասես տեսել էինք, բայց սպիտակ սատանա չէինք տեսել…

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ Սասունը Սաշիկի գազի զապրավկեն չի խլել, ուղղակի հետը 50/50 ա աշխատացնում:

 

ՏԵՂԸ ՉԻ ԲԵՐՈՒՄ (ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼԻՆ` ՆՐԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՑՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՍԵՎԵՐԻ ԵՎ ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Լավ, ասենք մենք սեւ ենք, բա քո էդ կլոունը էնքան դալտոնիկ ա, որ անգամ ձեր միջի голубой-ը չի տենո՞ւմ:

 

ԱՐԴԱՐ Ա

Հայկ Մարությանի նախընտրական շտաբից հայտնում են, քանի որ իրենց թեկնածուն ամենաարդար թեկնածուն է 13-ի մեջ, որոշել են ընտրվելու դեպքում  սերիալի Հալալին ու Զուլալին  փոխքաղաքապետ նշանակել:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ, ԿԱՄ ՆԻԿՈԼԸ ՈՆՑ ԱՍԻ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ, այնուամենայնիվ, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոկտեմբեր ամսին հրաժարական է տալու, ուղղակի այդ մասին նա ինքն էլ չգիտի:

 

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՄԻՇՏ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՆՑԱՆՔԻ ՎԱՅՐ (ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Գլխավոր դատախազության` ՀՅԴ-ն Միքայել Մանուկյանին առաջադրել է քաղաքապետի թեկնածու, որ ինչ-որ ձեւով հատուցի Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի դեմ կատարած մեղքը:

 

ՄԵՂԱ-ՄԵՂԱ... ԼԱՅՔԻ (ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ԱԿՏԻՎ ՎԻՐՏՈՒԱԼ ՇՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վատիկանից հայտնում են, որ Հայ առաքելական եկեղեցու հովվապետը հոգեւոր աշխարհից բացի սկսել է նաեւ վիրտուալ աշխարհով զբաղվել:

 

ЧЁРНАЯ ЗАВИСТЬ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՆՏԵՆՍԻՎ ՖՐԱՆՍԵՐԵՆ Է ՍՈՎՈՐՈՒՄ` ՄԱՄՈՒԼՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ Նիկոլը ամենայն հավանականությամբ, Ֆրանկոֆոնիայի գագնթաժողովի համար չէ ֆրանսերեն սովորում, այլ որպեսզի Քոչարյանից հետ չմնա ֆրանսերենի իմացությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА