o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հյուսիսային պողոտայում Մերկելի զբոսնելն ու ձմերուկ ուտելը պատմական մեծ նվաճում չեմ համարում»

29.08.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հյուսիսային պողոտայում Մերկելի զբոսնելն ու ձմերուկ ուտելը պատմական մեծ նվաճում չեմ համարում»

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ կարծիքով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան բոլորովին էլ պատմական չէր, եւ որեւէ յուրահատուկ նշանակություն այն չունեցավ ո՛չ մեզ, ո՛չ էլ Վրաստանի ու Ադրբեջանի համար: Այս մասին նա նշեց մեզ հետ զրույցում եւ ներկայացրեց իր քաղաքագիտական տեսակետը:

Ավանդական սփյուռքը դո՞ւրս է գտնվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ուշադրությունից

- Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը որոշ չափով ճանաչողական էր, հիմնականում` պաշտոնական արարողակարգային, որը վաղուց էր պլանավորված, Հայաստանի դեպքում` դեռ նախկին իշխանության ժամանակ: Սակայն, որպես այդպիսին, երեք երկրների համար էլ այցը մեծ առումով արդյունք չտվեց: Չնայած նրան, որ Վրաստանում եւ Ադրբեջանում այցի նպատակները եւ հարաբերությունները Գերմանիայի հետ ինչ-որ իմաստով շատ ավելի հասկանալի են, քան մեզ համար: Հետաքրքիր էր այն, որ երեք երկրներից Վրաստանը որոշ չափով գումար ստացավ` մոտ 200 մլն, փոխարենը` ՆԱՏՕ-ի հարցով սառը ցնցուղ ստացան: Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, կտրուկ որեւէ բան չեն խնդրել: Եղավ անդրադարձ վիզայի ազատ ռեժիմի հաստատմանը, ինչը միշտ էլ եղել է օրակարգում: Ադրբեջանի հարցում գազի շուրջ որեւէ ռեալ պայմանավորվածություն չեղավ, եւ այդ քննարկումները`  գազի տարանցիկ ճանապարհ բացելու առումով, հիմնավոր չէին` առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Իսկ նավթի չափերը ոչ բավականաչափ են, որը կհետաքրքրի Գերմանիային:

– Պարոն Իսկանդարյան, ամեն դեպքում, որոշ իշխանական վերլուծաբաններ ձեռքբերում են համարում այն, որ Գերմանիայի կանցլերը զբոսնեց Հյուսիսային պողոտայում` հայաստանյան վերնախավի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բայց պետք է դրանից հետո ստորակետ դնել եւ ապա շարունակել, թե ինչպես պետք է այս ամենն օգտագործել: Եթե այսօրվա իշխանությունն ունի բարձր հեղինակություն, ապա պետք է անի այն, ինչը ցածրի ժամանակ չէր արվում, թե չէ ասել` Հյուսիսային պողոտայում Մերկելը զբոսնեց եւ ձմերուկ կերավ, եւ սա մեծ պատմական նվաճում է, ես այդպես չեմ համարում: Այն ո՛չ մեծ, ոչ էլ պատմական ձեռքբերում էր: Պետք է աշխատել նրա վրա, որ դրանից որեւէ արդյունք լինի: Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլերի ընդունելությանը, չեմ կարծում, թե այնքան միամիտ ենք, որ մեզ թվում է Մերկելին վատ են ընդունում այլ պետություններում: Բացի այդ, Մարկելն էլ այն քաղաքական գործիչը չէ, որն առաջնորդվում է ջերմ ընդունելության զգացողություններով: Չմոռանանք, որ նա կոշտ քաղաքական գործիչ է եւ հայտնի է նախեւառաջ դրանով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА