КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 07. 12. 2019 : :
Վերաքննիչ դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նրա պաշտպան Միհրան Պողոսյանն ասել է, որ Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց հետո նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ կալանավորելու Խաչատուրովին։ Բայց, ինչպես փոխանցեց փաստաբանը, դատարանը չնայած գտել էր, որ չկան հիմնավոր կասկածներ, որ Խաչատուրովն առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքին, միևնույն ժամանակ գտել էր, որ կալանքը հիմնավոր է, սակայն որոշել էր որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել և Խաչատուրովին 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել։