ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ա՛յ Արսինե` քանի՞ երեխա ես բերել, քանի՞սն են Հայոց բանակում ծառայել, որ գալիս ես ստեղ միասեռականություն պրոպագանդում»

20.07.2018 13:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ա՛յ Արսինե` քանի՞ երեխա ես բերել, քանի՞սն են Հայոց բանակում ծառայել, որ գալիս ես ստեղ միասեռականություն պրոպագանդում»

Օտարերկրյա քաղաքացի, կանադահայ դերասան եւ հասարակական գործիչ Արսինե Խանջյանը կրկին ակտիվացել է եւ սկսել է թելադրել հայաստանյան իշխանությանը, թե ինչ քայլեր անի: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հույս է հայտնել, թե տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաեւ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը: Արդյոք, մեղմ ասած, բարոյական է տիկին Արսինեի ցանկությունը, փորձեցինք հետաքրքրվել պատմաբան, նախկին պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ով բավական վրդովված նախ նկատեց.

Հաղթանակ, որը կարելի է պարտություն համարել

«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Ես պարզապես զզվում եմ, ֆիզիկական խորշանք եմ զգում այն բոլոր մարդկանցից` անկախ նրանց դիրքից, մատուցած ծառայություններից, ովքեր փորձում են ինչ-որ ձեւով պրոպագանդել մեր երկրում միասեռականությունը: Ի՞նչ են ուզում, այս փոքր ազգը կործանե՞լ: Երբ միասեռականությունը պրոպագանդվում է Անգլիայում, ԱՄՆ-ում, դեռ ոչինչ, որովհետեւ նրանք բազմամիլիոնանոց ժողովուրդ են եւ, որ կեսն էլ միասեռական լինի, այդ երկրի անկախությանը վտանգ չի սպառնա: Բայց մեր նման երկրում, որտեղ մի մասը աղանդավոր է ու բանակում չի ծառայում, մի մասը, ցավոք, դառնում է միասեռական, ու նրանց վերաբերյալ նույնպես օրե՞նք պետք է գրվի, որ բանակից ազատվեն ու նման այլասերվածությունը հիմա էլ բանակում չտարածեն... Հասկանո՞ւմ եք` ամեն ինչ արվում է մեր պետականությունը կործանելու համար: Բա մեկը չի՞ հարցնում` այ Արսինե, քանի՞ երեխա ես բերել, քանի՞սն են Հայոց բանակում ծառայել: Էդ որ դրսում միլիոններ եք աշխատում, ինչի՞ չեք հիշում հայերիս, բայց հետո գալիս եք այստեղ ու միասեռականություն եք պրոպագանդում: Ամոթ չի՞, բա հայ կնոջը սազո՞ւմ է, որ միասեռականների պաշտպան լինի... Հայ ժողովուրդն իր գոյատեւման համար պարտական է իր հայկական ավանդական ադաթներին, պահպանողական ընտանիքներն են, որ կարողացել են այս ժողովրդին պահել: Հիմա մենք գնում ենք դեպի բարոյական կործանում, իսկ բարոյական կործանման պայմաններում հետին պլան են մղվում մնացած բոլոր բաները: Բարոյական կործանումն իր հետ բերում է տնտեսական կործանում, պաշտպանական պատրաստակամության իսպառ վերացում: Այնպես որ` Արսինե չլինի, ով ուզում է լինի, հեռու մնացեք մեզանից, մի փորձեք խարխլել մեր պետականության հիմքերը:
 

Հ.Գ. Զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА