o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.07.2016 13:36 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի լուր եկավ Ուկրաինայից` իբր Օդեսայից ոչ հեռու մահափորձ է եղել դավաճան ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ նկատմամբ, այն էլ վրաերթի միջոցով: Բնականաբար, ահավոր վայնասուն ու «հայկական հետքի» մասին ենթադրություններ է հրապարակել ադրբեջանական այն կայքը, որին պաշտոնական հիմունքներով թղթակցում է սույն դավաճանը, իսկ ոչ պաշտոնական հիմունքներով` Տիգրան Խզմալյանը: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է ամենեւին ոչ անհիմն համարել այն ենթադրությունը, որ հենց Ադրբեջանը ծրագրել է այդ մարդկային թափոնի ֆիզիկական ոչնչացումը, որպեսզի Հայաստանի վրա վայրահաչելու նոր առիթ լինի: Բայց բոլոր դեպքերում, ինչ էլ պատահի այդ դավաճանի հետ, մազաչափ իսկ ափսոսալու բան չկա:

ԶԱՐՄԱՆՔ

Բավականին զարմանալի պատմություն է ներկայացվել  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակի կողմից: «Անալիտիկոն» կայքի կալանավորված տնօրեն Անի Հովհաննիսյանը, ըստ այդ հաղորդագրության, ընդամենը մի օղակն է բավականին բարձրաստիճան ոստիկանի գործունեությունից, եւ, ըստ այդ հաղորդագրության, այդ գործունեության մեջ ներգրավված են եղել մի փաստաբանական գրասենյակ «Ալգա» անունով ու ԱՄՆ-ում գրանցված armcrimenews.com կայքը: Եվ այդ բարձրաստիճան ոստիկանի անունն է ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ. «Իսկ հիմա ուշադրություն` վերը նշված փաստաբանական գրասենյակը փաստացի ղեկավարում էր ՀՀ ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, ներկայումս ձերբակալված Արտակ Գալստյանը: Իսկ էլեկտրոնային հետախուզության արդյունքում ապացուցված է armcrimenews.am կայքի կապակցվածությունը նույնանուն կամ նմանատիպ ֆեյքերի հետ, որոնք Ֆեյսբուքում տարածում էին այդ նյութերը եւ դրանց կապվածությունը Արտակ Գալստյանի հետ, ինչպես նաեւ առկա է նրա խոստովանության ձայնագրությունն ու այլ ապացույցներ: Հենց Արտակն է ազգականի միջոցով խոշոր վարկ ձեւակերպել ՎՏԲ բանկում, իրականացրել մեքենայություններ ու հետո հայցով դիմել դատարան` վարկը մարելու պահանջով, եւ հենց դրանից հետո է սկսվել իբր ազգային շահի համար պայքարը տեղեկատվական դաշտում»: Զարմանալի է, թե ինչ աստիճանի անկում կարող է ապրել ոստիկանության կարգապահության խորհրդի անդամը, որ բանկին վարկը չվերադարձնելու համար պատրաստ է հայ զինվորների արյունը շահարկելու անբարո տեղեկատվական օպերացիաներ իրականացնել: 

Մի հետաքրքիր եւ զարմանալի տեղեկատվություն է հայտնվել` իբր Երեւանում մեկ տարվա ընթացքում բացվելու է  «ՄԱԿԴՈՆԱԼԴՍ», այն էլ մեկի տեղը մի քանի հատ, ու որ նախաձեռնողը այդ ամերիկյան հսկայի տարածաշրջանային ներկայացուցիչ մի վրացի է: Դե ինչ ասես, այդպիսի բան Երեւանում բացելը իսկականից «գամարջոբա» տարբերակ է, քանզի ինչ ուզում ես արա, ամերիկյան այդ անհամ «արագ ուտելիքը» եկամտաբեր լինել չի կարող: Էլ չենք խոսում այն բանի մասին, որ շատ ու շատ տեղերում սարքվող շաուրման կամ «Ղարսի խորովածը» հաստատ ավելի համեղ են եւ արագ ու էժան սնվելու համար ոչ ոք չի գնա ինչ-որ օբյեկտ: Չնայած, շատ են ուզում, թող բացեն, ի վերջո վաղ թե ուշ ստիպված այդտեղ ամերիկյան չուտելիքի փոխարեն կսկսեն մատուցել ավանդական հայկական եւ վրացական խորտիկներ:

Հիշո՞ւմ եք Սովետական Միության օրոք երեխաներին տրվող երբեմն առավել քան տարօրինակ անունները: Բայց ԽՍՀՄ-ի նկատմամբ կարոտախտ ունեցողները ավելի լավ է թող չինարեն սովորեն, առավել եւս, որ որոշ խելոք մարդկանց կանխատեսումներով մի 20 տարի հետո հենց ՉԻՆԱՍՏԱՆՆ է լինելու աշխարհի փաստացի տերը: Ինչեւէ, տվյալ դեպքում Չինաստանը հիշեցինք մի զարմանալի իրադարձության առթիվ` այդտեղի Չիչժաո քաղաքում քառյակ է ծնվել, ու խեղճ երեխաներին անվանակոչել են Սյաոդուն (Արեւելք), Սյաունան (Հարավ), Սյաոսի (Արեւմուտք) եւ Սյաոբեյ (Հյուսիս) անուններով: Դե ինչ ասես, համենայնդեպս, դա հաստատ ավելի լավ է, քան մանկությանս տարիներից ինձ հայտնի դեպքը, երբ գյուղերից մեկում նորածին աղջկան անվանակոչել էին Կանալիզացիա: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА