ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲՈԼՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ»,- ԽՈՍՏԱՑԱՎ ԱԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ

25.05.2018 22:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԲՈԼՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ»,- ԽՈՍՏԱՑԱՎ ԱԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ

Ինչպե՞ս է պատկերացնում իր նոր աշխատանքը սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար եղած տարիներին էական որեւէ բանով աչքի չընկած եւ ներկայումս՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարող ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ՝ իրեն անծանոթ ոլորտում: Պատասխանը փորձեցինք ստանալ պարոն Ռոստոմյանից, սակայն նրան զարմացրեց մեր հարցը.

Երկու շաբաթ ա երեխա յա կորած, ԱԻՆ-ի նախարարը բլոտ ա խաղում

- Այ քեզ բան, չգիտե՞ք՝ ես որ ոլորտի նախարարն եմ, ես ասե՞մ:

- Մենք գիտենք, թե որ ոլորտի նախարարն եք, ուզում ենք իմանալ՝ որո՞նք են լինելու Ձեր անելիքները առաջին հերթին:

- Հա, դե էդպես ասեք: Առաջնայինն ինքնամաքրման գործընթացն ենք սկսել (թե ինչ ինքնամաքրման մասին է խոսքը, երբ նոր նախարարն եկել ու ազատվում է հին կադրերից, մնում է միայն ենթադրել- Հեղ.):

- Այսի՞նքն:

- Ինքնամաքրում ասելով՝ նկատի ունեմ, որ ավելի թափանցիկ դարձնենք մեր աշխատանքը ¥բայց ի՞նչ կապ ունի ինքնամաքրումն ու թափանցիկը- Հեղ.¤, ինչու ոչ՝ աշխատակազմի փոփոխությունը եւ այլն: Եվ երկրորդ, բնականաբար, մեզ մոտ խնդիրը կանխարգելումն է: Եվ, հետեւաբար, բոլոր աղետների եւ բացասական երեւույթների կանխարգելման աշխատանքները պետք է իրականացնենք ¥բոլոր աղետների կանխարգելո՞ւմ. չէ, սա արդեն աշխարհի մասշտաբով է իսկական հրաշք- Հեղ.¤: Հակակարկտային կայանների հետ բավականին մեծ խնդիրներ ունենք, որոնք առաջիկայում կփորձենք կարգավորել:

- Ներկայիս պաշտո՞նն է Ձեզ ավելի հոգեհարազատ, թե՝ նախկինը:

- Որտեղ որ ինձ նշանակում են, ես այնտեղ էլ ինձ տեսնում եմ, ի՞նչ տարբերություն:

- Իսկ Դուք ի՞նչ ժառանգություն եք թողել սպորտի ներկայիս նախարարին:

- Բավականին լավ: Կներեք, շտապում եմ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА