ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ջորջ Սորոսը եւ Դոնալդ Թրամփն անձնական թշնամիներ են». Սուրեն Սարգսյան

22.05.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
«Ջորջ Սորոսը եւ Դոնալդ Թրամփն անձնական թշնամիներ են». Սուրեն Սարգսյան

«Վերջերս մի քանի «անտեղյակ» գրառում տեսա Սորոսի եւ Թրամփի «նույն գծի մեջ լինելու» մասին: Ցանկանում եմ մի հստակեցում անել` Սորոսի գիծն ամերիկյան գիծ չի», - այս մասին նշել է քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ  եւ մանրամասնել. «Սորոսը եւ Թրամփը թշնամիներ են: Անձնական թշնամիներ: Ընտանեկան թշնամիներ: Վաղուցվա թշնամիներ: Գաղափարական թշնամիներ: ԱՄՆ նախագահի եւ Սորոսի հարաբերությունները երկար եմ ուսումնասիրել, սրա վերաբերյալ կարող եմ թեզ գրել: Սորոսը մշտապես բացեիբաց քննադատել է Թրամփին, նույնիսկ մինչ Թրամփի նախագահ ընտրվելը: Դիտեք Սորոսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ (վիդեոն կա) որտեղ նա արդեն «անձնականով է կպնում» Թրամփին»:

«Սրանք հոգեւորականներ գնդակահարող, կաթողիկոս խեղդող, եկեղեցիներ կործանողների թոռներն են»

Քաղաքագետը հորդորում է մինչ գրառում անելն ուսումնասիրել Իվանկայի եւ Կուշների հարաբերությունների պատմությունը Սորոսի հետ: Ուսումնասիրել նաեւ Սորոսի եւ ԱՄՆ-ում ամենաազդեցիկ հրեական լոբբինգի թշնամական հարաբերությունները. «Մի մոռացեք, որ ԱՄՆ անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Բոլտոնին Սորոսն էր խանգարում դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան ու այստեղ էլ խոր թշնամանք կա: Ուսումնասիրեք Սորոսի կողմից Քլինթոնին ֆինանսավորելու փաստը եւ Թրամփի ընտրվելու արդյունքում 1 մլրդ դոլարի կորուստը: Տեսեք Սորոսի չիրականացված կանխատեսումները «Թրամփը չի ընտրվելու 2016-ին», «Թրամփը Կորեայում միջուկային պատերազմ է հրահրելու» մասին: Շատ չխորանամ, անվերջ կարող է գրեմ: Չէ տղերք, Թրամփն ու Սորոսը նույն գծի մեջ չեն: Գծերը ստուգեք», - ընդգծել է Սարգսյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА