ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ն հրաժարվել է պաշտոնապես կոալիցիայի մեջ մտնել Նիկոլի հետ

16.05.2018 12:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԲՀԿ-ն հրաժարվել է պաշտոնապես կոալիցիայի մեջ մտնել Նիկոլի հետ

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր միանգամայն արժանահավատ եւ քաջատեղյակ աղբյուրի, Փաշինյանը ինչպես ԲՀԿ-ին, այնպես էլ՝ ՀՅԴ-ին նոր կառավարության կազմում ընդգրկվելու համար առաջարկել է պաշտոնական կոալիցիա ձեւավորել: Ըստ աղբյուրի, նաեւ ակնարկել է, որ դեմ չէր լինի ԲՀԿ-ի հետ նաեւ կոալիցիայի միջոցով ընտրությունների գնալ: Սակայն Գագիկ Ծառուկյանը կտրուկ մերժել է պաշտոնական կառավարական կոալիցիան: Ճիշտ է, այն հիմքով, որ եթե խոսում են մոտ ժամանակներս արտահերթ ընտրություններից, ի՞նչ իմաստ ունի ներկայումս ինչ-որ փաստաթղթեր ստորագրելը. կլինեն ընտրությունները, դրա արդյունքներից ելնելով՝ կպայմանավորվեն: Սակայն, ըստ աղբյուրի, մերժելու իրական պատճառը միանգամայն այլ է. պաշտոնապես իշխանական կոալիցիայի մեջ մտնելու դեպքում ԲՀԿ-ն պետք է նաեւ պաշտոնապես ստանձներ այդ կառավարության պատասխանատվությունը: Սակայն ԲՀԿ-ում ավելի հակված են այն մտքին, որ այս կառավարությանը ձախողում է սպասում, որի բացասական հետեւանքները տեսանելի կդառնան, եթե իրոք ԱԺ արտահերթ ընտրություններ լինի: Դրանից զատ, ԲՀԿ-ում նաեւ խնդիր են համարել՝ անգամ այս տեսքով կառավարություն մտնելը, հաշվի առնելով, որ կոալիցիան պաշտոնական է, թե՝ ոչ, մեկ է՝ ձախողման դեպքում դա ընտրություններում լրջորեն կհարվածի իրենց վարկանիշին: Ուստիեւ առաջարկել են իրենց տարբերակը՝ կվերցնեն նախարարություններ, սակայն նաեւ կհայտարարեն, որ խորհրդարանում մնում են ընդդիմություն: Նոնսենս է, սակայն Նիկոլը ստիպված է եղել համաձայնվել ներկայիս տեքսով կառավարություն ստեղծելու հետ՝ այս ծանր փուլում խորհրդարանում ԲՀԿ-ի աջակցությունը չկորցնելու համար: 

Նախագահ Սարգսյանն Էլթոն Ջոնի հետ մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը

ՀՅԴ-ն էլ իր հերթին պատճառաբանել է, որ եթե ԲՀԿ-ն համաձայն չէ, ապա Նիկոլի հետ երկկողմ պաշտոնական կոալիցիայի մեջ մտնելը պարզապես անիմաստ է: Եվ այդ կերպ իրենց հերթին են խուսափել կառավարության գործունեության հետ կապված որեւէ հստակ պատասխանատվություն ստանձնելուց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА