ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՍ­ՏՈ­ՐԵՆ ՄԻ­ԼԻ­ՏՈ­ՆՅԱ­ՆԸ ՍՏԻՊ­ՎԱԾ Է ԹԶՈՒ­ԿԻ ՈՒ ՊԶՈՒ­ԿԻ ՄԱ­ՍԻՆ ԳՐԵԼ

15.05.2018 22:45 ՄՇԱԿՈՒՅԹ
ՓԱՍ­ՏՈ­ՐԵՆ ՄԻ­ԼԻ­ՏՈ­ՆՅԱ­ՆԸ ՍՏԻՊ­ՎԱԾ Է ԹԶՈՒ­ԿԻ ՈՒ ՊԶՈՒ­ԿԻ ՄԱ­ՍԻՆ ԳՐԵԼ

Վեր­ջին իրա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին Հա­յաս­տա­նի գրող­նե­րի մի­ու­թյան նա­խա­գահ, ման­կա­գիր Էդ­վարդ Մի­լի­տո­նյա­նը մի­ու­թյան կայ­քում հան­դես է եկել հայ­տա­րա­րու­թյամբ` «ՎԵՐ­ՋԱ­ՊԵՍ ՀԱ­ՎԱ­ՏԱՆՔ ԱՐ­ԴԱ­ՐԱ­ԴԱ­ՏՈՒ­ԹՅԱ­ՆԸ» վեր­նագ­րով: ՀԳՄ նա­խա­գա­հը ամեն ինչ սկսել եւ ավար­տել է Վա­նո Սի­րա­դե­ղյա­նին հի­շա­տա­կե­լով ու նրա հնա­րա­վոր վե­րա­դար­ձի մա­սին ակ­նար­կե­լով. «Հայ­տա­րար­ված սի­րո եւ հա­մե­րաշ­խու­թյան մթնո­լոր­տը լի­ար­ժեք չի լի­նի, եթե ար­դա­րա­դա­տու­թյան մարմ­նի վրա որո­շա­կի վեր­քեր չբուժ­վեն, չսպի­ա­նան, ար­դար որո­շում­նե­րով (գո­նե տա­րի­ներ անց) չհանգս­տա­նան ճշմար­տու­թյան սպա­սող, մխա­ցող սրտե­րը: Բո­լո­րը հաս­կա­նում են, թե ինչ զար­հու­րե­լի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին է խոս­քը...

Բայց որ­պես գրող, որ­պես ՀԳՄ նա­խա­գահ ու­զում եմ հի­շեց­նել ար­ձա­կա­գիր Վա­նո Սի­րա­դե­ղյա­նի կի­սատ մնա­ցած կաս­կած­նե­րի տե­ղիք տված դա­տա­վա­րու­թյան մա­սին: Ին­չո՞ւ հի­մա. Փո­փոխ­ված եւ սպաս­վե­լիք փո­փո­խու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում հա­վա­տում եմ, որ նա կցան­կա­նա վե­րա­դառ­նալ` պատ­կան (իս­կա­պես իրա­վա­կան) մար­մին­նե­րի հետ հա­մա­տեղ ջան­քով, փաս­տե­րի ստույգ ու­սում­նա­սիր­մամբ ապա­ցու­ցե­լու ճշմար­տու­թյու­նը: Ժա­մա­նա­կը եւ մթնո­լոր­տը հույս են տա­լիս, որ դա­տա­կան գոր­ծում չի լի­նի ար­դեն սո­վո­րա­կան դար­ձած իշ­խա­նա­կան հրա­հանգ եւ դի­տա­վո­րյալ մի­ջամ­տու­թյուն: Սպա­սենք, հու­սանք եւ վեր­ջա­պես հա­վա­տանք ար­դա­րա­դա­տու­թյա­նը»:

Ի դեպ, պարզ­վում է, որ նախ­կի­նում ՀԳՄ-ի գրող­նե­րը «կա­պանք­նե­րի» մեջ են եղել: Այդ մա­սին ՀԳՄ նա­խա­գահն ասել է Նի­կոլ Փա­շի­նյա­նին` ՀՀ վար­չա­պետ ընտր­վե­լու կա­պակ­ցու­թյամբ ուղղ­ված շնոր­հա­վո­րան­քում. «Հա­յաս­տա­նի գրող­նե­րի մի­ու­թյան անու­նից շնոր­հա­վո­րում եմ ՀՀ վար­չա­պետ ընտր­վե­լու կա­պակ­ցու­թյամբ եւ վստահ եմ, որ սի­րո եւ հա­մե­րաշ­խու­թյան մթնո­լոր­տի ձե­ւա­վոր­ման գոր­ծում` ինչ­պես շարժ­ման օրե­րում, այն­պես էլ հե­տա­գա­յում հայ գրո­ղը կա­սի իր ազ­գան­վեր եւ ճշմա­րիտ խոս­քը»:

Փաս­տո­րեն նախ­կին կա­ռա­վա­րու­թյու­նը, ում, ի դեպ, բազ­միցս է քծնել վե­րոն­շյալ ման­կա­գի­րը, թույլ չի տվել ար­տա­հայտ­վե­լու, կար­ծես թե Մի­լի­տո­նյա­նի մոտ  գլուխ­գոր­ծոց­ներ են ծնվել, բայց ավաղ «թույլ չեն տվել» ար­տա­հայտ­վե­լու, եւ ին­քը ստիպ­ված սկսել է գրել թզու­կի ու պզու­կի մա­սին:

ԼԻ­ԼԻԹ ԵՂԻ­Ա­ԶԱ­ՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА