o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի վարչապետը

15.05.2018 15:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի վարչապետը

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում շնորհավորանքներս և հաջողության լավագույն մաղթանքներս:

Մենք նիկոլապետություն կառուցելու հայրենիք չունենք. ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԿ

Ֆրանսիան և Հայաստանն ունեն առանձնահատուկ հագեցած երկկողմ փոխհարաբերություններ՝ հիմնված պատմական վաղեմի կապերի և առկա քաղաքական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, ինչը դրսևորվում է մեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակությունների մակարդակով:

Այսօր, առավել քան երբևէ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է իրավական պետության և բարեփոխումների կոնսոլիդացման ճանապարհին նրան ուղեկցելու համար: 

Ինչպես գիտեք, Մինսկի խմբում Ֆրանսիան հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ և բանակցված անհրաժեշտ լուծում գտնելու գործընթացին: Ֆրանսիան կշարունակի հանգուցալուծման հասնելուն ուղղված ջանքերը:

Եվրամիության հետ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունն է ցուցաբերել Ֆրանսիան, նոր դինամիկա է բերում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջև ներդրումների և առևտրատնտեսական հարաբերությունների վերելքով:

Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եզակի հնարավորություն է ընձեռում՝ մեր երկու երկրների միջև կապերը խորացնելու և Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու համար, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը վերատեղայնացնելու, ինչպես նաև Շառլ Ազնավուր կենտրոնը ավարտին հասցնելու միջոցով, որը կոչում ունի դառնալու Երևանոմ ֆրանսիական մշակույթի ցուցափեղկը: Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին ապահովելու համար գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը», - ասված է Ֆրանսիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА