o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՔՍՏՐԵՄԻԶՄԻ «ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ» ԱՐՑԱ՞Խ ԵՆ ՀԱՍՆՈՒՄ

30.03.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԷՔՍՏՐԵՄԻԶՄԻ «ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ» ԱՐՑԱ՞Խ ԵՆ ՀԱՍՆՈՒՄ

Եվ այսպես, Երեւանում ականատես եղանք այնպիսի ամոթալի, դավաճանության գարշահոտ ունեցող երեւույթի, ինչպիսին է բողոքի ցույցը Արցախի ներկայացուցչության մոտ: Ընդ որում, մասնակիցների քանակը ոչ պակաս էր, քան սովորաբար գալիս էր սէֆիլյանականների հանրահավաքներին:

ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ՄՆԱՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՏԱՀԱՄԲԱՎՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

 

ՍԱԴՐԱՆՔ ԵՎ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

Մենք արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալու ոմն Ասյա Խաչատրյանի` Ստեփանակերտում դրսեւորած սադրիչ անպարկեշտ վարքագծին, որի առնչությամբ Արցախի ոստիկանության գործողությունները գրեթե երկու ամիս անց օգտագործվեցին որպես պատրվակ անասելի աղմուկ բարձրացնելու համար: Ի դեպ, ավելորդ չէ մատնանշել, որ Արցախի իշխանություններն այժմ զբաղված են պարզելով, թե կոսմոպոլիտիզմ եւ պացիֆիզմ քարոզող այդ կերպարը ինչ նպատակով էր եկել Արցախ, իսկ Գառնիկ Իսագուլյանը լրագրողներին հայտնել է, որ Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ Բաքվում էլ է եղել: Պարզ է, որ Ստեփանակերտում տեղի ունեցած չնչին միջադեպը մի քանի շաբաթ անց միայն բողոքի առիթ դարձնելը վկայում է, որ դա որոշվել էր հարմար պահի օգտագործել ազգապառակտիչ մանիպուլյացիայի եւ սադրանքի նպատակով: Կազմակերպված հակահիգիենիկ ցույցն էլ, ուր, ի դեպ, կար նաեւ պաստառ` «Երկիր ծիրանիի» հայտնի կոյուղաջրերը Արցախի իշխանություններին ուղարկելու վերաբերյալ, ունի այնպիսի պաշտոնական կազմակերպիչ, ինչպիսին է իրեն որպես չհայ դրսեւորող Կարպիս Փաշոյանը, ով ժամանակին որպես ուսուցիչ պղտորում էր մանուկների հոգիները, իսկ այժմ որպես լրագրող թերթերից մեկի էջերն է մրոտում: Նա իր հրապարակումներում քանիցս դրսեւորել է բացահայտ հակազգային կեցվածք, զազրելի հարձակումներ «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ եւ զբաղվել կործանարար պացիֆիզմի քարոզչությամբ: Ի դեպ, «կապույտ մազերով» ակցիային կային ոչ միայն հակաարցախյան, այլեւ պացիֆիստական պաստառներ, իսկ մասնակիցները զգալի մասով այն կոնտինգենտն էին, որոնք մշտապես աչքի են ընկել ֆեմինիստա-ԼԳԲՏ-ական ակտիվիզմով: Ու ընթացքը հուշում է, որ մինչեւ սահմանադրական անցման ավարտը` այսինքն` առաջիկա շաբաթներին, շատ հավանական է, որ նման ակցիաները կրկնվեն:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՎԳՈՐՈԴԻ ՎԵՉԵՆ ՉԷ»

Թեեւ երկրում լրատվական դաշտում մոլեգնում է հիսթերիա` Սերժ Սարգսյանի ապագա վարչապետության շուրջ, սակայն ակնհայտորեն իշխանությանը չեն մտահոգում ո՛չ Նիկոլ Փաշինյանի ծրագրած փողոցային պայքարները, ո՛չ էլ, առավել եւս, սէֆիլյանականների ցույցերը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ փողոցային պայքարի ժամանակ չի բացառվում Բաղրամյան պողոտան փակելը, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դա իրավապահների գործն է, իսկ ընդհանրապես. «Որեւէ մեկը իրավունք չունի խոչընդոտել ոչ Շարմազանովի, ոչ Փաշինյանի  սահմանադրական իրավունքը` Ազգային ժողովում քվեարկություն իրականացնելու առումով: Եթե «Ելք»  խմբակցությունը ունենար մեծամասնություն, որեւէ մեկը որ փորձեր սահմանափակել նրա քվեարկելու իրավունքը ու որոշելու իրավունքը` ով լինի վարչապետ, ինչպե՞ս կվերաբերվեին: Ժողովուրդը ձայն է տվել, եւ մենք, օգտվելով  քաղաքացու քաղաքական պատվերից` կիրականացնենք այդ որոշումը, մնացածը իրավապահների խնդիրն է»: Նրա խոսքով` «Հայաստանի Հանրապետությունը Նովգորոդի վեչեն չէ», որ ով բարձր գոռար, նա էլ իշխանություն ունենար: Քաղաքական էքստրեմիզմով սեփական նախաձեռնությամբ եւ/կամ արտաքին պատվերով զբաղվողներին տհաճ անակնկալ մատուցեց եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով հատուկ շեշտեց, որ ընտրված իշխանություններին անօրինական ճանապարհով տապալելը անընդունելի է. «Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» եւ մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին` իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար:

ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԵՐԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ «ԱՌՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ» ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

«Սասնա ծռերի» անդամների գործողությունների հետեւանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում: Քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաեւ խաղաղ երկխոսության եւ մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին: Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները եւ երբեք չի կարող հանդուրժվել»: Այսինքն` գործնականում ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Բրյուսելում, ե՛ւ Վաշինգտոնում ՀՀ իշխանությանը հստակորեն համարում են օրինականորեն ընտրված, իսկ ապագա վարչապետի ընտրության հարցը` բացառապես ԱԺ մեծամասնության ներքին գործ: Նման պայմաններում էքստրեմիստական տարրերին այլ բան չի մնում, քան դիմել ոչ կոնվենցիոնալ սադրիչ քայլերի: Այդ պատճառով նախաձեռնվեց վերը հիշատակված հակասանիտարական ցույցը, որն էլ ինտենսիվորեն թմբկահարվում է, ինչպես որոշ լրատվական հարթակներում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Բայց հարկ է նշել, որ անգամ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի համակիրների շրջանում վերը հիշատակված ակցիան առաջացրել է նողկանք եւ վրդովմունք, եւ այդ բացասական կարծիքը նրանք արտահայտել են նաեւ Ֆեյսբուք սոցիալական ցանցում` բազում գրառումներով ու մեկնաբանություններով: Կարելի է արձանագրել, որ իրականում այդ պառակտիչ սադրանքը այդպես էլ չծառայեց «հայաստանցի-ղարաբաղցի» հակասության բորբոքմանը, փոխարենը տարաձայնություն եւ պառակտում մտցնելով «Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարող» ծայրահեղ ընդդիմադիրների միջավայրում: Ժիրայր Սէֆիլյանի եւ «Սասնա ծռերի» համակիրները, կարծես թե, բացասաբար են տրամադրված այդպիսի տհաճ ակցիաների նկատմամբ, ու նրանցից այդ ուղղությամբ աջակցություն դժվար թե լինի: Բայց արդյո՞ք պետք է բացառել, որ այդպիսի արգահատելի գործողություններին կարող է սատարել «Ելք» դաշինքը գործնականում քանդած Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունով եւ համակիրներով: Դե, իսկ քեռի Սորոսի անունով երդվող գրանտալափ կառույցներն անշուշտ  կաջակցեն այդ կոսմոպոլիտ, հակազգային եւ չհայ գործելակերպին:

Անշուշտ, հանրահավաքների, ցույցերի, երթերի ազատությունը մեր երկրում շատ կարեւոր արժեք է: Սակայն անկախ առաջ քաշվող պահանջներից, դրանք չպետք է հատեն քաղաքացիական եւ զուտ մարդկային հիգիենայի սահմանները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА