o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.06.2016 14:43 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Թեեւ զարմանալի, բայց միաժամանակ դիպուկ բանաձեւ է հնչեցրել նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը. «Կան մարդիկ, որոնք քաղաքական կյանք մտնում են` իրենց անձնական շահերը հետապնդելով: Դրանք իդիոտներ են, որոնք քաղաքականության հետ կապ չունեն»: Լավ բնորոշում է` շահամոլ իդիոտներ: Անշուշտ մեր քաղաքական դաշտում այդ կատեգորիայից լիքը կան, սակայն զարմանքով հայտնաբերեցինք, որ շահամոլ իդիոտների դասին է պատկանում եւ հռչակավոր ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ: Ժամանակին նա կուրծք էր ծեծում Արեւմտյան Հայաստանի, Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան մասին, իսկ հիմա Էրդողանի կիսատ-պռատ ներողությունից հետո զարմանալիորեն հայտարարեց. «Ես Թուրքիայով զբաղվում եմ 52 տարի: Հետագայում այդ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից եւ կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Հետագայում Թուրքիան կդառնա ավելի մոտ, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ նույնիսկ Հայաստանը»: Անշուշտ, այդ զարմանալի կերպարանափոխությունը, որը բացահայտում է եւ քաղաքականության ու պոռնկության անմիջական կապը, պետք է մեզ հուշի, որ օտար գործիչների պարագայում շատ ուշադիր եւ զգոն պետք է լինենք, եւ այն մարդկանց պարագայում, ովքեր առաջին հայացքից անվերապահորեն բարեկամ են թվում:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն անցնենք մեր տեղական արտադրության, Ազատ Արշակյանի ասած «իդիոտներին»: Ժիրայր Սէֆիլյանի թիմակից, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի ամպագոռգոռ տիտղոսը կրող ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ, ում ժամանակին Ռուբեն Հայրապետյանը դիտարկել էր «Քոչարյանի շնիկ», ընկել է մեծամտության մահացու մեղքի մեջ. «Մենք գործ ունենք ավտորիտար բռնակալական ռեժիմի պայմաններում որոշակի քաղաքական գործունեություն ծավալելու հետ, եւ այն, ինչ մեզ հաջողվել է այս պայմաններում, լինելով անկառավարելի իշխանության կողմից, մեր գործողությունների մեջ չլինելով գրպանային, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը գնալով շատ ավելի լավ է հասկանում, թե ով ով է մեր երկրում»: Դե, ինչ ասես, ինչպես նշել էր ՌԴ արտգործնախարար Լավրովը` մենք բժշկական կրթություն չունենք, որպեսզի գլուխ հանենք բժշկական դեպքերից: 

Այն, որ Նժդեհի հիշատակած` հայ տականքի անգերազանցելիությունը անհերքելի փաստ է, դա վաղուց գիտենք: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ մեր տականքների տականքությունը շատ բազմապրոֆիլ է: Այսպես, Ադրբեջան փախած դավաճան ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ կինը` Կարինե Գասպարյանը, ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ իր ամուսինը համասեռամոլ է, որ դա վաղուց գիտեր ու նույնիսկ վախեցել է նրան մենակ թողնել երեխաների հետ: Դե ինչ, զարմանալով մնում է արձանագրել, որ Վահան Մարտիրոսյանը պեդերաստ է ոչ միայն իր դավաճանության հանգամանքից ելնելով, այլ պեդերաստ է նաեւ բառիս բուն, ֆիզիոլոգիական իմաստով: 

Հիշում եք խորհրդային ժամանակների հին անեկդոտը, որ երբ մարդը խանութից գնում է հատուկ փոշի` փայտոջիլների դեմ պայքարելու համար, վաճառողը նրան բացատրում է. «Թախթաբիթուն բռնում ես եւ փոշին լցնում ուղիղ բերանը»: Այդ անեկդոտը հիշեցինք` Իսրայելի Բեն Հուրիոնի անվան համալսարանի ստեղծած անիմաստ լրտեսական խաղալիքի մասին հաղորդագրությունն ընթերցելով: Նրանք ստեղծել են լրտեսական ծրագիր, որը, եթե ներդրվի լրտեսվելու ենթակա համակարգչի մեջ, ապա տեղեկատվությունը դուրս փոխանցելու համար դինամիկ ձեւով փոխելու է համակարգչի ՕԴԱՓՈԽԻՉԻ արագությունը, եւ մոտակայքում գտնվող սմարթֆոնով կարելի է օդափոխիչի վնգոցի փոփոխության նրբերանգները որսալ եւ ստանալ տեղեկատվությունը: Ընդ որում, արագությունը շատ դանդաղ է` ժամում ընդամենը 900 բիթ, եւ գործում է 8 մետր հեռավորության վրա... Լավ, եթե պետք է միեւնույնն է` ծրագիրը մի կերպ մտցնեք լրտեսվող համակարգչի մեջ, ապա ինչո՞ւ այն անմիջապես չհաղորդել համացանցով կամ համակարգչի ցանկացած հատվածով, որը էլեկտրամագնիսական ճառագայթում ունի: Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА