o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքենայի արագությունը գերազանցած կինը ոստիկաններին ասել է, թե ինքը Մարիամ Աստվածածինն է

15.02.2018 17:29 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մեքենայի արագությունը գերազանցած կինը ոստիկաններին ասել է, թե ինքը Մարիամ Աստվածածինն է

ԱՄՆ-ում Քոնի Ալեն անունով 52-ամյա կինը, խախտելով երթևեկության կաննոները, փորձել է խուսանավել ոստիկաններց, սակայն երբ դա նրան չի հաջողվել՝ բացատրել է իր քայլն «Աստծուց թույլտվություն» ունենալով:
apnews.com-ը հաղորդում է, ոստիկանական մեքենան  հետևել է նրան ու ազդանշաններով խնդրել կանգնեցնել մեքենան: Ի պատասխան 52-ամյա ամերիկուհին է՛լ ավելի արագ է սկսել ընթանալ ու ստիպել է ոստիկաններին հետապնդել իրեն:

Սակայն նրան հաջողվել է կանգնեցնել։ Նա հրաժարվել է ձեռքերը վեր մեքենայից դուրս գալ` ասելով, որ ինքը Սուրբ Մարիամն է ու շտապում է մանուկ Հիսուսի հետևից: Նրա խոսքով՝ արագությունը գերազանցելու թույլտվությունն էլ իրեն Աստված է տվել: Ալենը նաև պնդել է, որ նա մահացել է 5 տարի առաջ:

Կնոջն առաջադրվել են արագության գերազանցման, անզգույշ երթևեկության ու իրավապահներին վիրավորելու մեղադրանքներ:

Եղիսաբեթ Երկրորդի թոռանն արագությունը գերազանցելու համար զրկել են վարորդական իրավունքից

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА