ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վենգերը խոսել է Մխիթարյանի հանդեպ հետաքրքրության մասին

18.01.2018 17:14 ՍՊՈՐՏ
Վենգերը խոսել է Մխիթարյանի հանդեպ հետաքրքրության մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգեը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ հետաքրքրության մասին: Մարզիչը նշել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում հնարավոր է` ֆուտբոլիստների փոխանակում լինի, բայց ոչինչ երաշխավորված չէ:

Թելման Մովսեսով․ Մարզումից հետո հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին

Նա ասել է, որ համակրում է Մխիթարյանին, և որ աշխատավարձը խնդիր չի դառնա:

Ինչ վերաբերում է Ալեքսիս Սանչեսի` ՄՅՈւ հնարավոր տեղափոխությանը , ասել է.

 «Սանչեսի տրանսֆերի վերաբերյալ շատ բան է գրվել մամուլում ու ես այնքան էլ շատ բան չունեմ ավելացնելու: Նրա տեղափոխությունը կարող է ինչպես կայանալ, այնպես էլ` չկայանալ: Եթե նրա տրանսֆերը չկայանա, իհարկե կարող է մասնակցել շաբաթ` «Քրիսթալ Փելասի» հետ կայանալիք խաղին: Երկար տարիներ է` աշխատում եմ տրանսֆերային շուկայում: Հավանական է, որ տեղի կունենա, բայց ցանկացած պահ, միջադեպ կարող է ամեն ինչ խափանել: Այստեղ ոչինչ երաշխավորված չէ:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Մխիթարյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերն «Արսենալի» հետ:Համաձայն դրա, հայ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի և շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ կստանա` գումարած բոնուսները:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА