ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՅԼԸ ԱԳՆ-Ն ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

16.01.2018 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՅԼԸ  ԱԳՆ-Ն ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Նա­խորդ տար­վա հու­լի­սին նախ­կին ԱԳ նա­խա­րար Ալեք­սանդր Ար­զու­մա­նյա­նը նշա­նակ­վեց Դա­նի­ա­յում Հա­յաս­տա­նի ար­տա­կարգ եւ լի­ա­զոր դես­պան: Սա­կայն, որ­քան էլ զար­մա­նա­լի է, դես­պան Ար­զու­մա­նյա­նը որո­շել է օտար երկ­րում ոչ թե բարձ­րաց­նել սե­փա­կան երկ­րի վար­կա­նի­շը, այլ, ոչ ավել, ոչ պա­կաս, դա­տի տալ Հա­յաս­տա­նին: Այս­պի­սով` հայտ­նի դար­ձավ, որ Ալ. Ար­զու­մա­նյա­նը շա­հել է Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նում Հա­յաս­տա­նի դեմ ներ­կա­յաց­րած հայ­ցի գոր­ծով դա­տը: Հա­մա­ձայն ՄԻ­ԵԴ-ի վճռի` Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը պար­տա­վոր­վում է  2000 եվ­րո վճա­րել Ալեք­սանդր Ար­զու­մա­նյա­նին, որ­պես բա­րո­յա­կան վնա­սի փոխ­հա­տու­ցում, եւս 500 եվ­րո` նրա կող­մից ար­ված ծախ­սե­րի դի­մաց: «Իրա­վուն­քը» ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րի տե­ղա­կալ Շա­վարշ Քո­չա­րյա­նից փոր­ձեց ճշտել դես­պան Ար­զու­մա­նյա­նի իրա­կա­նաց­րած քայ­լի վե­րա­բե­րյալ ԱԳՆ-ի ար­ձա­գան­քը, սա­կայն, որ­քան էլ զար­մա­նա­լի է, փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը խու­սա­փեց մեկ­նա­բա­նու­թյու­նից` նշե­լով. «Ալեք­սանդր Ար­զու­մա­նյանն ար­դեն այս մա­սին խո­սել է»,- նշեց Շ. Քո­չա­րյա­նը: Մեր դի­տարկ­մա­նը, թե հե­տաքր­քիր է նա­եւ ԱԳՆ-ի տե­սա­կե­տը, Շա­վարշ Քո­չա­րյանն ընդգ­ծեց. «Կրկնում եմ` Ար­զու­մա­նյանն ար­դեն մեկ­նա­բա­նել է»: Այս­տեղ էա­կան չէ, թե իր քայ­լի վե­րա­բե­րյալ ինչ է մեկ­նա­բա­նել դես­պան Ար­զու­մա­նյա­նը, քա­նի որ վճռից հե­տո անի­մաստ է ար­դեն որե­ւէ մեկ­նա­բա­նու­թյուն, այս­տեղ կա­րե­ւոր էր ԱԳՆ-ի կար­ծի­քը, որն այդ­պես էլ անար­ձա­գանք մնաց: Ին­չե­ւէ, զար­մա­նա­լի է այն, թե ինչ­պես կա­րող է սե­փա­կան երկ­րին դա­տի տված ան­ձը, նույն իր եր­կի­րը ներ­կա­յաց­նել այլ պե­տու­թյու­նում, սա առն­վազն ան­լուրջ է:

Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. ինչ է մեկնաբանում ազգականը. «Ժողովուրդ»

ԶՎԱՐԹ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА