ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանին ձեռնտու է բարեկամ Իրանի կայունությունը

12.01.2018 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանին ձեռնտու է բարեկամ Իրանի կայունությունը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  այն հարցին, թե հայ-իրանական հարաբերությունների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ Իրանում բողոքի ակցիաների հնարավոր վերսկսումը, փաստեց, որ Հայաստանին ձեռնտու է բարեկամ Իրանի կայունությունը, իսկ երկրի ներսում տեղի ունեցող գործընթացները Իրանի ներքին գործն է. «Իրանի ժողովուրդը պետականության մեծագույն ավանդություններ ունեցող ժողովուրդ է եւ շատ լավ հասկանում է իր պետության ներկան ու ապագան, սա նրանց ներքին գործն է: Մեզ` որպես իրանցիների բարեկամ ժողովրդի, մեկ բան է ձեռնտու, որպեսզի մեր բարեկամը լինի լավ ու կայուն վիճակում: Սա բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից»,- նշեց Միհրան Հակոբյանը: Ըստ նրա` Իրանի ղեկավարությունն արդեն իր գնահատականը տվել է տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Նրա կարծիքով` այս խաղաղ եւ հանգիստ վիճակը բխում է նաեւ տարածաշրջանի, նրա բնակիչների եւ Հայաստանի շահերից:

Հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ. Ինչպես է աշխատել պետական կառավարման համակարգը՝ ըստ Փաշինյանի

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ բողոքի ակցիաները հրահրված էին դրսի ուժերի, հատկապես ԱՄՆ-ի կողմից, մեր զրուցակիցը նկատեց, որ այս մասին քիչ տեղեկացվածությունի ունի. «Կդժվարանամ ասել, թե դրսի ուժերը որքանով են ներգրավված այդ գործընթացներում: Ամեն դեպքում, Իրանի ղեկավարությունն իր հայտարարություններում այս ամենը կապել է, թե՛ օբյեկտիվ գործոնների հետ, թե՛ սուբյեկտիվ` դրսի միջամտության հետ: Թե ինչ նկատի ունեն, սա իրենք ավելի լավ գիտեն, որովհետեւ տեղում իրավիճակին ծանոթացել են: Մենք որպես հետեւողներ, որոշակի եզրահանգումներ անում ենք, սակայն դա քիչ է, որպեսզի ամբողջական պատկեր ունենանք եւ չենք կարող լուրջ փորձագիտական գնահատականներ տալ»,- եզրափակեց Միհրան Հակոբյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА