ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կքննարկվի եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները դատապարտելու հայտարարության նախագիծը

10.01.2018 18:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կքննարկվի եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները դատապարտելու հայտարարության նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կքննարկի Իրաքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունները դատապարտելու հայտարարության նախագիծը:

Անցումային կառավարության կոալիցիոն վախերը

Օրենքի նախագծի հեղինակներն են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Արմեն Աշոտյանը:
Ազգությամբ եզդի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԸ  ավելի վաղ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով եզդի ժողովրդի նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող ցեղասպանությանն ու ցեղասպան գործողություններին, փաստել էր. «Գաղտնիք չէ, որ ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը մեկ դարից ավելին է, որ պայքարում է իր նկատմամբ 1915 թվականին կատարվածը բոլոր երկրների կողմից ցեղասպանություն ճանաչելու համար: Գաղտնիք չէ, որ հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը գալիս է  դեռեւս դարերի խորքից, ինչի վառ ապացույցը եզդիների տարիներ շարունակ Հայաստան աշխարհում ոչ միայն ապրելն ու արարելն է, այլ նաեւ իրենց որպես այս երկրի մեկ անբաժանելի մասը համարելը: Եզդի ժողովորդի նկատմամբ կատարված տարբեր ժամանակների ցեղասպանություններն ու ցեղասպան գործողություններն իրենց չափերով երբեք այնպիսին չեն եղել, որքան դա տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոս ամսին», - ընդգծեց պատգամավորն ու տեղեկացրեց, որ պատահական զուգադիպությամբ՝ վերջերս հայկական հեռուստաընկերությունները հայտնել են, որ հայտնաբերվել է եւս մեկ եղբայրական գերեզման Հյուսիսային Իրաքում, որտեղ թաղված են եզդի ժողովրդի հարյուրից ավելի զավակներ»:
Ըստ Ռ. Մախմուդյանի, որեւէ կասկած չկա, որ այս նախագծի էությունը եւ բովանդակությունն ընդունելի է ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ խորհրդրաանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչների համար,  ուստի՝ հայտարարելով օրենսդրական նախաձեռնության մասին, միաժամանակ առաջարկել է. «Մեր բոլոր գործընկերներին տեղեկացնում ենք, որ սույն  հայտարարության նախագծին կարող են միանալ նաեւ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, ովքեր կարեւորում են այս հարցը»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА